Մարտունիում շմոլ գազից հինգ մարդ է թունավորվել

Մարտունիում շմոլ գազից հինգ մարդ է թունավորվել

22:27 16 Ապր, 2018

Ապրիլի 16-ին, ժամը 2.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1995 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1974 թ. ծնված Անուշիկ Օ.-ն, 1993 թ. ծնված Աննա Բ.-ն, 2013 թ. ծնված Օֆելյա Բ.-ն եւ 2015 թ. ծնված Մելինե Բ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են ապրիլի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Անուշիկ Օ.-ին պատկանող առանձնատան նախասրահում գտնվող գազօջախից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

loading...