Կենդանակերպի ամենազվարճասեր նշանները

Կենդանակերպի ամենազվարճասեր նշանները

22:09 16 Ապր, 2018

Կշեռք

Կնոջ գեղեցկության իրական գիտակներն ու գնահատողները Կշեռքներն են։ Իրենք որպես կանոն ունենում են բազմաթիվ հմայիչ ընկերուհիներ, սակայն այդ փաստը թող Ձեզ չվախեցնի։

Կշեռք-տղամարդը էությամբ հավատարիմ է և քիչ հավանական է, որ վտանգի լուրջ հարաբերությունները հանուն թեթև ինտրիգի։

Կարիճ

Կարիճ-տղամարդը կրքոտ, արտահայտիչ, իմպուլսիվ է և սիրում է ուշադրության կենտրոնում լինել, սակայն դա անհագստանալու պատճառ չէ։ Երբ Կարիճին գոհացնում են հարաբերությունները, նա երբեք չի դավաճանի սիրելի կնոջը։ Այլ բան է ինտիմ հարաբերությունների պակասը կամ վրեժխնդրությունը։

Աղեղնավոր

Աղեղնավոր-տղամարդը հեշտությամբ է տրվում գայթակղությանը։ Գեղեցիկ, հետաքրքիր կինը հեշտությամբ կարող է գրավել այս տղամարդուն, իսկ մեկ գիշերվա համար սեքսը բավականին հաճախակի և ոչինչ չնշանակող երևույթ է։

Այծեղջյուր

Այծեղջյուր-տղամարդը էությամբ շատ հավատարիմ է։ Նա անընդհատ մտածում է կամ աշխատանքի, կամ սեփական ֆինանսական վիճակը բարելավելու մասին։ Եվ անում է դա նույնիսկ սիրած կնոջ գրկում․ այստեղ դավաճանությունները բացառվում են։

Ջրհոս

Ջրհոս-տղամարդկանց հետաքրքրասիրությունն ու շփման հանդեպ չափազանց մեծ սերը հաճախակի գայթակղությունների է հանգեցնում։ Սակայն իրենց ավելի շատ գրավում է հաղորդակցումը, քան դավաճանելու կարիքը։ Սակայն եթե այդպիսի հնարավորւթյունը միավորի երկուսին, իհարկե, նա չի հրաժարվի այդ շանսն օգտագործելուց։

Ձկներ

Ձկներ-տղամարդիկ սիրում են կնոջը անկեղծ ու անձնվեր սիրով, սակայն երբեմն դավաճանում են։ Այս տղամարդիկ պատրաստ են հասնել գեղեցիկ սեռի ցանկացած «ձկնորսի» մոտ։ Սակայն ընտանիքը երբեք չեն լքում։

Խոյ

Խոյ-տղամարդիկ նույնպես փոփոխական են։ Խորը դեկոլտե, բարձր բացվածք, կամ կարճ շրջազգեստ՝ և Խոյը Ձեր անկողնում է։ Այս տղամարդիկ շատ անխոհեմ են, և նույնիսկ մեծ ու խորը զգացմունքը չի խանգարում նրանց փնտրել ու ստեղծել նոր հարաբերություններ։ 

Ցու

Ցուլ–տղամարդն , իհարկե, չի կարող չնկատել գեղեցիկ օրիորդին, սակայն Ցուլը այն տղամարդկանցից չէ, ով գլխակորույս տրվում է գայթակղությանը և դավաճանում սիրելի կնոջը։

Երկվորյակներ

Երկվորյակ-տղամարդիկ մարդաամոտ են և շփվող, ինչը շատ հաճախ ակնթարթային մի սիրակապով է ավարտվում։ Սակայն Երկվորյակների համար անկողինը առաջին տեղում չէ, և դավաճանության նրանց կարող է դրդել հարաբերությունների միապաղաղությունը։

Խեցգետին

Խեցգետին – տղամարդկանց համար կարևորագույն և հիմնական գործոններից մեկն է հոգևոր մտերմությունը սիրած կնոջ հետ։ Նրանք հազվադեպ են դավաճանում։ Խեցգետինները հաճոյախոսություններ և գովասանք են սիրում։ Եթե սկսում են դավաճանել, ապա հավանական է, որ սիրելին հիասթափեցրել է իրենց, և նարնք արդեն նոր սեր են փնտրում։

Առյուծ

Առյուծ-տղամարդիկ ինքնահավան են և սիրում են շրջապատված լինել ինչպես գեղեցիկ և թանկարժեք իրերով, այնպես էլ գեղեցիկ և գրավիչ կանացով։ Առյուծը միշտ ընտրում է ամենալավը, և եթե նա ընտրել է իր թագուհուն, ապա երբեք չի դավաճանի։

Կույս

Կույս–տղամարդը կենդանակերպի նշանների ցանկի ամնեահավատարիմ նշաններից է։ Հենց Կույս-տղամարդիկ չեն ենթարկվում առաջին պատահած գեղեցկուհու գայթակղությանը։ Իսկ եթե որոշել են դավաճանել, ապա լուրջ պատճառներ են ունեցել։ Կանոնավոր սեռական կյանք, սեր և ընտանեկան ջերմություն՝ և Ձեր տղամարդը միշտ հավատարիմ կլինի Ձեզ։

 

loading...