Եվրամիությունը չի կարողացել պայմանավորվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Եվրամիությունը չի կարողացել պայմանավորվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին

21:45 16 Ապր, 2018

Եվրամիությունը չի կարողացել պայմանավորվել  Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Reuters-ի փոխանցմամբ՝ Իտալիան դեմ է արտահայտվել դրան այն մտավախությամբ, որ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը չի խոչընդոտի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել իրանական միջուկային համաձայնագրից:

Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկումների շրջանակում ելույթ ունենալով, որոշ դիվանագետներ ասել են, որ դրա արդյունքը կարող է լինել այն, որ Եվրամիությունը չի կարողանա «ուղղել» համաձայնությունը մինչեւ մայիսի 12-ը, ինչը պահանջում է Թրամփը:

ԵՄ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: «Խնդիրը մնում է օրակարգում», — ասել է Գերմանիայի նոր արտգործնախարար Հեյկո Մաասը:

 

loading...