«Գահերի խաղի» հեղինակը նշել է՝ որ կերպարին կցանկանար վերականգնել սերիալում

«Գահերի խաղի» հեղինակը նշել է՝ որ կերպարին կցանկանար վերականգնել սերիալում

21:24 16 Ապր, 2018

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը նշել է «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի ժանրի ստեղծագործության այն կերպարի անունը, որին կցանկանար վերականգնել «Գահերի խաղը» սերիալում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, գրողը նշել է, որ անհրաժեշտ է վերադարձնել լեդի Վինտերֆել Քեյթիլին Ստարկին, որը, նրա խոսքով, չափազանց կարևոր դեր է կաղում իր գրքերում: «Իմ ստեղծագործություններում կերպարները կարող են հարություն առնել: Երբ Քեյթիլինը վերադառնում է Անսիրտ լեդիի տեսքով, նա վերածվում է վրիժառու և անողոք մարդասպանի: Նա ներկա է վեցերորդ գրքում և կարևոր դեր է խաղում ողջ պատմվածքում»,- մեկնաբանել է հեղինակը:

Ամերիկացին ընդգծել է, որ եթե կարողանար ազդել սերիալի սցենարի վրա, կվերադարձներ հենց Քեյթիլին Ստարկին, որի կերպարը մարմնավորել է Միշել Ֆայրլին: Հերոսուհին մահացել էր հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում:

loading...