Washington Post.«Սիրիայի դեմ հարձակումը աշխարհում խայտառակեց ԱՄՆ-ին»

Washington Post.«Սիրիայի դեմ հարձակումը աշխարհում խայտառակեց ԱՄՆ-ին»

21:09 16 Ապր, 2018

Ամերիկյան Washington Post օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի նախագահը Սիրիայի դեմ հարձակմամբ մտադիր էր իր ուժը ցույց տալ աշխարհին, սակայն հակառակը ստացվեց:

«Շաբաթ օրը, Ֆրանսիայի և Բրիտանիայի մասնակցությամբ Սիրիայի դեմ հարձակումը, Դամասկոսի Սիրիայի կառավարությանը հարվածելուց առավել, միջազգային բեմում ԱՄՆ-ի հեղինակազրկման պատճառ դարձավ». գրել է Washington Post օրաթերթը:

Թերթը գրել , է որ հարձակման ընթացքում թիրախ չի դարձել ոչ մի հրթիռ, ավիաբազա կամ հրթիռային համակարգ և Սիրիան պահպանել է իր կարողությունները:

Washington Post-ը գրել է, որ հարձակման հետևանքով կորուստներ չեն եղել, ինչը վկայում է, որ Սիրիայի կառավարությունը դատարկել էր այն տարածքները, որոնք ԱՄՆ-ի և իր դաշնակիցների թիրախում էին:

Նշելով, որ սիրիացիներն են այդ հարձակման հաղթողը եղել, Washington Post-ը նշել է, որ Դամասկոսի փողոցներում տոնակատարություն էր, որովհետև կառավարության կողմնակիցներն իմացան, որ մեծածախս հարձակում տեղի չի ունեցել:

loading...