Նստակյաց կենսակերպն ազդում է մարդու գլխուղեղի վրա. գիտնականներ

Նստակյաց կենսակերպն ազդում է մարդու գլխուղեղի վրա. գիտնականներ

20:00 16 Ապր, 2018

Բոլորն էլ գիտեն, որ նստակյաց կենսակերպը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների ու շաքարային դիաբետի առաջացման, ինչպես նաև վաղաժամ մահվան հավանականությունը, սակայն այժմ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ նստակյաց կենսակերպը կապված է նաև գլխուղեղի որոշ հատվածի փոփոխությունների հետ: Ընդ որում՝ այդ հատվածն առանցքային դեր է կատարում հիշողությունների ձևավորման ու սովորելու գործընթացի հարցում:

Ուսումնասիրությանը մասնակցել է 45-75 տարեկան 35 մարդ: Գիտնականները գնահատել են կամավորների ֆիզիկական ակտիվության մակարդակը, որից հետո մասնակիցներն անցել են բուժզննում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով և նշել են, թե օրական քանի ժամ են նախորդ շաբաթվա ընթացքում նստած անցկացրել:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները նկատել են, որ օրական երկար ժամանակ նստած անցկացնող մարդկանց մոտ գլխուղեղի նշված հատվածի կեղևն ավելի բարակ է լինում:

Ընդ որում՝ ֆիզիկական ակտիվությունը չի օգնում խուսափել բացասական հետևանքներից:

Մասնագետների խոսքով՝ այս կապը պատճառահետևանքային չէ: Առավել հստակ պատասխաններ ստանալու համար մասնագետները մտադիր են շարունակել հետազոտությունները:

 

loading...