Մանրուքների համար անհանգստանալը վնասակար է առողջության համար. գիտնականներ

Մանրուքների համար անհանգստանալը վնասակար է առողջության համար. գիտնականներ

19:00 16 Ապր, 2018

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների անցկացրած նոր ուսումնասիրությունը, որին մասնակցել է 1000 մարդ, ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք հաճախ են անհանգստանում ու սթրեսի ենթարկվում մանրուքների պատճառով, ավելի շատ են տառապում քրոնիկակամ հիվանդություններից:

Գիտնականները հայտնաբերել են, որ այն մասնակիցների մոտ, որոնք անհանգստանում են մանր անհաջողությունների համար, 10 տարի անց զարգանում են խնդիրներ՝ կապված սրտամկանի ու իմունային համակարգի հետ: Միևնույն ժամանակ այն մարդկանց մոտ, որոնք սովորել են ուշադրություն չդարձնել նման մանրուքներին, առողջական լուրջ խնդիրներ չեն նկատվել:

Մասնագետների խոսքով՝ մարդիկ ենթադրում են, որ առողջական վիճակի վրա լուրջ ազդեցություն են ունենում միայն լուրջ սթրեսները, մինչդեռ անգամ աննշան սթրեսային իրավիճակներից ստացած բացասական հույզերը կարող են խիստ բացասաբար ազդել առողջական վիճակի վրա, ուստի հարկավոր է սովորել ուշադրություն չդարձնել ոչ շատ կարևոր անհաջողություններին:

loading...