ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այժմ ավելի վատ վիճակում են, քան «սառը պատերազմի» ժամանակ. Լավրով

ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այժմ ավելի վատ վիճակում են, քան «սառը պատերազմի» ժամանակ. Լավրով

18:45 16 Ապր, 2018

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այս պահին ավելի վատ վիճակում են, քան «սառը պատերազմի» ժամանակ, հայտնում է RT հեռուստաընկերությունը:

«Կարծում եմ՝ հարաբերություններն ավելի վատ վիճակում են: Քանի որ «սառը պատերազմի» ժամանակ եղել են շփման միջոցներ և չի եղել ռուսոֆոբիայի մոլուցք, որը նման է պատժամիջոցների միջոցով իրականացվող ցեղասպանության»,-ասել է  Լավրովը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ  երկու պետությունների հարաբերությունները գտնվում են «սառը պատերազմի» ժամանակահատվածից էլ վատ վիճակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը մեղադրել էր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին աջակցելու ու նրա կողմից քիմիական զենքի կիրառմանը չխոչընդոտելու համար:

loading...