Մասնագետները նշել են, թե որն է լավագույն մթերքը նիհարել ցանկացողների համար

Մասնագետները նշել են, թե որն է լավագույն մթերքը նիհարել ցանկացողների համար

18:15 16 Ապր, 2018

Նիհարել ցանկացող մարդիկ հաճախ են սահմանափակում որոշակի սննդամթերքը՝ համարելով, որ այն կարող է վատ անդրադառնալ կազմվածքի վրա: Սակայն մասնագետները նշել են 5 մթերք, որոնք ոչ միայն համեղ ու օգտակար կլինեն, այլև չեն դառնա քաշի ավելացման պատճառ:

Առաջին հերթին՝ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում օգտագործել բնական յոգուրտ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում ու օգտակար բակտերիաներ: Շատ օգտակար է նաև սպիտակ թռչնամիսը, որը հարուստ է սպիտակուցներով: Այն ոչ մի դեպքում չի կարելի բացառել սննդակարգից, սակայն հարկ է հիշել նաև, որ մեկ չափաբաժինը պետք է լինի առավելագույնը մարդու ափի չափ:

Երրորդ կարևոր մթերքը համարվում է ձուկն ու ծովամթերքը: Ընդ որում՝ սննդաբանները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ օվկիանոսի ձկներին, որոնք աճեցվել են բնական միջավայրում:

Մասնագետները նաև նշում են, որ ամեն օր նախաճաշին վարսակ ուտելը շատ օգտակար կլինի ստամոքսի համար և չի փչացնի կազմվածքը: Բացի այդ, որպես թեթև ուտեստ խորհուրդ է տրվում մի բաժակ պոպկորն ուտել (առանց յուղի և այլ հավելումների), որը կօգնի ազատվել քաղցի զգացումից և չչարաշահել բարձր կալորիականությամբ սննդամթերքը:

loading...