
17:48 16 Ապր, 2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք-ռուսական հարաբերություններն այնքան թույլ չեն, որ Ֆրանսիան կարողանա սեպ խրել, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այնքան թույլ չեն, որ Ֆրանսիայի նախագահը կարողանա դրանց մեջ սեպ խրել»,-ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ Սիրիան հրթիռակոծելու ծրագիրը հրաշալի է իրականացվել, բացի այդ, Մակրոնի կարծիքով, այդ գործողության շնորհիվ իրենց հաջողվեց «բաժանել» Թուրքիային և Ռուսաստանին:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, նշել էր, որ Թուրքիան Սիրիայում երբևէ չի հանդիսացել որևէ ուժի կողմնակից կամ հակառակորդ: