Երևանյան հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին

Երևանյան հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին

16:00 16 Ապր, 2018

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 15-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարանում երիտասարդ տղայի մահվան փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարան, որտեղ թիվ 314 սենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։

Ոստիկանները նշված սենյակում հայտնաբերել են Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում։

loading...