Աշխարհը սպասում է Պուտինի պատասխանին. տանկերով բեռնված ռուսական ռազմանավերը շարժվում են դեպի Սիրիա. Daily Mail (լուսանկարներ)

Աշխարհը սպասում է Պուտինի պատասխանին. տանկերով բեռնված ռուսական ռազմանավերը շարժվում են դեպի Սիրիա. Daily Mail (լուսանկարներ)

15:45 16 Ապր, 2018

Ռազմական փոխադրամիջոցներով բեռնված երկու ռուսական ռազմանավ շարժվում են դեպի Սիրիայի ափերը, հայտնում է բրիտանական The Daily Mailպարբերականը՝ նկատելով, որ լույս ապրիլի 14-ի գիշերն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի հրթիռակոծումից հետո, աշխարհը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանին:

Պարբերականը մանրամասնում է, որ ռուսական ռազմանավերը ապրիլի 15-ին նկատվել են  Բոսֆորի նեղուցում: Դրանք ուղևորվում են դեպի Սիրիայի հյուսիսային ափի մոտ գտնվող «Տարտուս» ռուսական ծովային ռազմաբազան:

Նավերի վրա նկատվել են ռազմական «Ռամազ» բեռնատարներ, խորհրդային արտադրության «ԲՏՌ 80» տանկեր, շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև պայթուցիկ նյութերի տեղորոշիչներ, արագընթաց պարեկային նավակներ:

Two Russian warships laden with military vehicles have been spotted en route to the Syria after Friday's US-led airstrikes obliterated three suspected chemical weapons sites

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան որոշել են Սիրիայի դեմ համատեղ հարված իրականացնել՝ ապրիլի 7-ին Դումա բնակավայրում կառավարական զորքերի կողմից ենթադրյալ քիմիական հարձակում իրագործելուն ի պատասխան:

 Պուտինը քննադատել է Արևմուտքի այդ քայլը՝ այն բնորոշելով որպես «ագրեսիայի դրսևորում»:

Մինչդեռ Թրամփը խոստացել է, որ քիմիական զենքի  հերթական կիրառման դեպքում, նորից կհարվածի Սիրիային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին:

Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։

An Alligator-landing ship was pictured cruising down The Bosphorus on Sunday as the world awaits Vladimir Putin's response to this week's co-ordinated military action against Syria

The Project 117 LST Orsk 148 ship was spotted loaded with military equipment (circled) on its way to the Russian naval base at Tartus on the north Syrian coast, where 11 ships were believed to have fled in anticipation of the strikes

A map shows where the ships were seen on The Bosphorus, where they are believed to be headed at Tartus and the three sites targted by allied air strikes in response to the chemical weapons attack 

A yellow RoRo Alexandr Tkachenko was seen cruising down The Bosphorus headed for Russia's naval base at Tartus, northern Syria  with high-speed patrol boats, bridge boats and several trucks

A high-speed patrol boat is pictured on board the Alexandr Tkachenko cargo vessel seen on The Bosphorus on Sunday 

Russian trucks were seen atop of the yellow cargo vessel in the Mediterranean on Sunday after Friday's airstrikes 

On its fourth deployment of Russian military equipment to Syria the ship was seen laden with tanks, trucks, ambulances and a bomb radar

Pictured: The Project 117 LST Orsk 148 landing vessel is seen cruising down The Bosphorus on Sunday 

Russian trucks are pictured on top of a cargo vessel travelling towards Moscow's naval base at Tartus, northern Syria 

 

loading...