Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում. Թ. Ստեփանյան

Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում. Թ. Ստեփանյան

15:15 16 Ապր, 2018

Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Շատ դժվար են հասնում ու երկար ժամանակում են հասնում, իսկ կանչերն ահավոր շատ են»,- շեշտեց նա:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ կանչեր են եղել նաև այն տարածքներից, որտեղ այս պահին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բողոքի ակցիա են իրականացնում:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հայտարարած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր Երևանի մի շարք փողոցներ են փակվել:

loading...