ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուին կառաջադրի այսօր մինչև 18:00

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուին կառաջադրի այսօր մինչև 18:00

13:15 16 Ապր, 2018

ՀՀԿ կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուին կառաջադրի այսօր՝ ապրիլի 16-ին՝ մինչև 18:00-ն: Կուսակցությունն այդքան ժամանակ ունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Հատուկ նիստ չի լինելու: Կուսակցությունը վարչապետին կարող է առաջադրել գրավոր կերպով:

ՀԺ-ի լրագրողի այն հարցին, թե երբ է տեղի ունենալու հատուկ նիստը, որտեղ ընտրելու են վարչապետին, Արսեն Բաբայանը պատասխանեց, որ այս պահին տեղեկություն չունի:

loading...