Մոսկվան չի ձգձգի ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցների շուրջ օրինագծի ընդունումը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան չի ձգձգի ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցների շուրջ օրինագծի ընդունումը. ՌԴ ԱԳՆ

13:00 16 Ապր, 2018

Մոսկվան չի ձգձգի ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցների շուրջ օրինագծի ընդունումը, իրավիճակը թելադրում է, որ այն օպերատիվորեն ընդունվի, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կարծում եմ, որ այս կարեւոր օրինագծի քննարկման գրաֆիկը կկառուցվի այնպես, որ չձգձգվի՝ իրավիճակը թելադրում է բավականաչափ էներգետիկ ջանքերի անհրաժեշտությունը: Մենք չենք կարող հիմա հստակեցնել, ինչ եւ երբ տեղի կունենա։ Բայց քաղաքական տեսանկյունից, ԱԳՆ դիրքորոշմամբ, անհրաժեշտություն ենք տեսնում, որ սա դինամիկ իրականացվի»,–ասել է նա։

Վաշինգթոնը ապրիլի 16–ին խոստացել է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Սահմանափակումները, ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքով, կվերաբերեն Սիրիա մատակարարումներ իրականացվող ընկերություններին։

loading...