Ողբերգական ավտովթար Երևանում. մահացածներին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա (լուսանկարներ)

Ողբերգական ավտովթար Երևանում. մահացածներին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա (լուսանկարներ)

11:30 16 Ապր, 2018

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 12 MM 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շերամի փողոցի թիվ 49 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ուղեմասի աջակողմյան կողմնակում կայանված МАЗ մակնիշի 39 ԼԼ 337 համարանիշի ամբարձիչին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա կողքի ուղևորը տեղում մահացել են, իսկ վարորդի հետնամասում գտնվող ուղևոր՝ 36-ամյա Մարատ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները, քաղաքացիների օգնությամբ գրեթե 1.5 ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել վիրավոր Մ. Համբարձումյանին, ու մինչ փրկարարները դուրս կբերեին նրան, բժիշկները, տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով տևական ժամանակ մեծ դժվարությամբ կարողացան մասնատել ավտոմեքենան, որից հետո մահացածների դիերը դուրս բերեցին անվտանգ վայր։

Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Դիլանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։

loading...