Յուրա Մովսիսյանը կարմիր քարտ ստացավ «Յուրգորդենում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը կարմիր քարտ ստացավ «Յուրգորդենում» նորամուտի խաղում (տեսանյութ)

21:15 15 Ապր, 2018

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ապրիլի 15-ին նորամուտը նշեց շվեդական «Յուրգորդենի» կազմում:

Շվեդիայի առաջնության երրորդ տուրում «Յուրգորդենը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց ԱԻԿ-ին, իսկ 30-ամյա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: Ավելացված ժամանակում նա ստացավ կարմիր քարտ: Հայ հարձակվողը դաշտ էր դուրս եկել 19 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չի հայտավորվել։

loading...