Ինչու են առավոտյան ձեռքերի մատներն այտուցվում

Ինչու են առավոտյան ձեռքերի մատներն այտուցվում

21:49 14 Ապր, 2018

Առավոտյան ձեռքերի մատների այտուցվածությունը բավական տարածված խնդիր է, սակայն քչերը գիտեն, թե ինչով է դա պայմանավորված:

Մասնագետները նշում են, որ առաջին հերթին հարկավոր է հստակ հասկանալ, թե ինչն է անհանգստացնում՝ հոդերի այտուցները, որոնք հաճախ կապված են լինում արթրոզի հետ, թե մատների այտուցները, որոնք կարող են պայմանավորված լինել ողնաշարի պարանոցային ու կրծքային հատվածների օստեոխոնդրոզով, ինչպես նաև երիկամների հիվանդություններով կամ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներով:

Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ բուժումն ու անհրաժեշտ բուժզննումը կարող են տարբեր լինել՝ կախված ախտահարման հատվածից: Բացի այդ, հարկ է հիշել, որ առավոտյան այտուցների ամենատարածված պատճառը քնելուց առաջ մեծ քանակությամբ հեղուկի, սննդի ու ալկոհոլի գործածությունն է,  ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել օրվա ռեժիմին և երեկոյան ժամերին սնունդ ու ըմպելիքներ հնարավորինս քիչ օգտագործել:

 
 

 

loading...