Վարդան Մինասյանը՝ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

Վարդան Մինասյանը՝ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

18:15 14 Ապր, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված Վարդան Մինասյանը չի բացառել, որ շվեդական «Յուրգորդեն» տեղափոխված հարձակվող Յուրա Մովսիսյանը կհրավիրվի հավաքական: Այդ մասին նա ասել RԷվոլյուցիա հաղորդման նկարահանման ժամանակ: «Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Հավատացեք՝ հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հայրենասիրությունն է, դու ինչ-որ պայմանագրով չես աշխատում: Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը եկել է Շվեդիա, մենք հետեւելու ենք նրան: Եթե ցույց տվեց նույն որակները, որ մենք գիտենք՝ ինքը ինչի է ընդունակ, ապա հրավիրվելու է հավաքական: Ռոբերտ Արզումանյանը 2 տարի է ֆուտբոլ չի խաղում»,- ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ նախորդ երկու ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը Երեւանում 0:0 հաշվով խաղաց Էստոնիայի թիմի հետ եւ 0:1 հաշվով պարտվեց լիտվացիներին: Այդ հանդիպումներից հետո Արթուր Պետրոսյանը հեռացվեց պաշտոնից: Նա հայտարարել էր, որ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու թեման փակված է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:

loading...