Բանակը տղային դարձնում է տղամարդ. երգիչ Արմեն Խլղաթյան

Բանակը տղային դարձնում է տղամարդ. երգիչ Արմեն Խլղաթյան

16:45 14 Ապր, 2018

Ողջույն, Արմեն, եկեք մի փոքր ներկայացնենք Ձեր անցած ուղին երաժշտական ասպարեզում՝ սկսած մանկությունից:

-Ողջույն: Մանկուց մեր տանը երգն ու երաժշտությունն անպակաս է եղել: Հիմնականում, երգում էի հայրենասիրական երգեր:  8-9 տարեկանում սովորել եմ նաև սինթեզատոր նվագել, չնայած, երաժշտական կրթություն չունեի:

-Օրվա քանի՞ ժամն եք նվիրում երգին:

-Երգը միշտ ինձ հետ է ամենուր:

Սիրո՞ւմ եք ուշադրության կենտրոնում լինել:

-Մանկուց ուշադրության կենտրոնում եմ եղել. թե՛ դպրոցի հանդեսներին, թե կնունք-ծնունդներին, հարսանիքներին և այլն: Այո, դա ինձ դուր է գալիս:

Ի՞նչ կրթություն ունեք, մասնագիտությամբ ո՞վ եք:

-2001 թվականից ապրում եմ Ռուսաստանում: Ավարտել եմ Տոմսկի պետական համալսարանը:Մասնագիտությամբ իրավաբան եմ ,բայց հոգով և սրտով՝ երաժիշտ:

Ընտանիքում կա՞ն երգիչներ կամ երաժիշտներ, թե՞ գենետիկ բնույթ չունի:

-Ընտանիքում երաժիշտներ չկան: Հայրս հաճախ է պատմում, որ միշտ ցանկացել է երաժիշտ դառնալ:Ծնողներս մանկուց ինձ կապել են  երգ-երաժշտության հետ: Շաբաթը 3 անգամ գյուղից  գնում էի քաղաք, որպեսզի երաժշտական կրթություն ստանամ: Երևի իմ երաժիշտ դառնալն ինչ-որ չափով իրականացրեց հորս երազանքը:

 —Ե՞րբ է եղել Ձեր առաջին ելույթը և ի՞նչ էիք զգում այդ պահին:

-Իմ առաջին ելույթը եղել է դպրոցում, առաջին դասարանի հանդեսին: 3-րդ դասարանում արդեն նաև նվագում էի: Որպես ավելի լուրջ ելույթ կնշեմ  իմ մենահամերգը 2008 թ. Տոմսկ քաղաքում . 20 տարեկան էի: Ռուսաստանում հաճախ եմ մենահամերգ ունենում, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ նոր զգացումներ ու էմոցիաներ եմ ունենում:

Ի՞նչ ոճի երգեր եք լսում առօրյայում, և ո՞ր ոճի երգերն են Ձեզ հոգեհարազատ կատարելու համար:

— Տարբեր ոճի երաժշտություն եմ լսում, փորձում  եմ հետևել յութուբյան պրեմիերաներին: 

Ի՞նչ երգեր եք լսում ավտոմեքենայում:

-Մեքենայիս մեջ տարբեր ոճի երգեր եմ լսում՝ սկսած հայրենասիրականից, վերջացրած հիփ-հոփով:

https://www.youtube.com/watch?v=AzCF2q3r0EI

Կուռքեր ունե՞ք:

-Միգուցե ունեմ, բայց կուռքեր չէի ասի նրանց:

Ձեզ հայտնի երգիչ համարո՞ւմ եք:

— Ես ինձ հայտնի աստղ չեմ համարում, դեռ անելիքներ շատ ունեմ: Աստված առաջ: Իհարկե , ունեմ իմ լսարանը,  իմ հանդիսատեսին, ովքեր հավանում ու հետևում են իմ գործունեությանը: Նրանց սեր ու ջերմությունն ինձ շատ է օգնում և ավելի տրամադրում, որ նոր երգեր ունենամ:

Ովքե՞ր են Ձեր քննադատները:

-Քննադատներ միշտ ունեմ բոլոր բնագավառներում: Իմ առաջին քննադատը ես եմ, հետո հայրս, չնայած հայրս ավելի շատ խորհուրդ է տալիս, ոչ թե քննադատում:

Ձեր երգերը տարբեր թեմատիկա ունեն, ըստ Ձեզ, հանդիստեսն առավել շատ ո՞ր երգն է հավանում Ձեր կատարմամբ:

-Երգացանկումս հեղինակային երգեր շատ ունեմ, ակայն օրիգինալ տարբերակով հանդիսատեսը ծանոթ է 20-30 երգի: Եթե խոսենք վերջին 2 տեսահոլովակի մասին «Հայի զավակ» երգը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից, թե՛ Հայաստանում , և թե՛  սփյուռքում: Հաղորդագրություններ եմ ստանում թե՛ երիտասարդներից, թե՛ տարեցներից: «Ուշ լինի, նուշ լինի» երգը հավանել են երիտասադները:

Ի՞նչն եք կարևորում երգի ծնվելու գործընթացում:

-Ինձ համար շատ կարևոր է, որ երգն իմ սրտով լինի, ինձ հոգեհարազատ լինի իմ մասնիկը լինի նրա մեջ: Նման դեպքերում երգի մատուցումն ավելի հաջող է ստացվում:

Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր ապագան 10 տարի անց և որտեղ:

-Ես Աստծուց կխնդրեի, որ աշխարհում, առավել ևս Հայաստանում, խաղաղություն լինի, մնացածն աշխատանքի արդյունք է: Կամաց- կամաց մարդ ամեն ինչի էլ կհասնի:

Շատ կուզեի, որ 10 տարի անց ապրեի և ստեղծագործեի Հայաստանում: Գուցե 10 տարի անց ավելի մոտ լինեմ իմ երազանքին:

Ծառայե՞լ եք բանակում: Ի՞նչն է առավել տպավորվել ծառայությունից և ի՞նչ տվեց բանակային կյանքը Ձեզ:

— Ես 13 տարեկանից Ռուսաստանում եմ ապրում և ինչպես նշեցի, սովորել եմ  ռազմական բաժնում: 2009թ, երբ զորավարժությունների էինք մեկնել, այդ ժամանակ իմ մեջ մի երգ ծնվեց: Եկա տուն ու գործիքի կողքին նստեցի անմիջապես երգին կյանք տվի: Շատ սիրուն ստացվեց, կոչվում է՝  «Ուր է իմ տունը»: Նոր ձայնասկավառակում կլինի այդ երգը:  Բանակը տղային դարձնում է տղամարդ:

Ո՞րն է երգչի հաջողության գաղտնիքը, ինչպիսի՞ն պետք է լինել, որպեսի հանդիսատեսը միշտ սպասի երգչին:

-Հաջողության գաղտնիքը ժամանակի ընթացքում է պարզ դառնում: Շատ նրբություններ կան, որ հասկացել եմ ու հիմա այլ կերպ եմ շարժվում: Իհարկե, ամենակարևորն այն է, որ մարդն ի վերուստ տաղանդավոր լինի: Տաղանդն էլ պետք է ճիշտ մատուցել, ճիշտ օգտագործել: Պետք է շատ աշխատել, պետքէ անընդհատ զարգացնես ու զարմացնես ինքնդ քեզ:Եթե քո աշխատանքը դու չես հավանում, հանդիսատեսն էլ չի հավանի: Պետք է հանդիսատեսին հաճախակի նորություններով ուրախացնես, որպեսզի չհասցնեն մոռանալ քո մասին:

-Ի՞նչ կասեք Հայաստանում շոուբիզնեսի մասին:

-Կարծում եմ՝ Հայաստանում շոուբիզնեսը գնալով զարգանում է: Չպետք է մտածել կամ վախենալ, որ իչ-որ բան չի ստացվի: Պետք է պատրաստ լինել համ քննադատության, հա՛մ գովերգի:

Ու՞մ հետ կցանկանայիք դուետ ունենալ:

Քանի որ նման հարցի պիտի պատասխանեմ, թույլ տվեք մի քիչ երազել: Կնշեմ հետևյալ անունները . Արմենչիկ, Սուպեր Սաքո, Հարութ Փամբուկչյան, Արման Հովհաննիսյան, Լիլիթ Հովհաննիսյան և այլն:

1Lur.am

loading...