Գյումրիում պատշգամբից վայր ընկած երեխան մահացել է

Գյումրիում պատշգամբից վայր ընկած երեխան մահացել է

16:30 14 Ապր, 2018

Երեկ  Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական առողջության կենտրոնից Երեւանի  «Սուրբ Աստվածամայր»   բժշկական կենտրոն  տեղափոխված  2.5 տարեկան  երեխան մահացել է, հայտնում է Henaran.am-ը: 

Հիշեցնենք, որ  Գյումրիում շենքի 4-րդ հարկից վայր ընկած 2,5 տարեկան  Էդգար Հակոբյանը  կախվել էր պատշգամբի ճաղավանդակներից ընկած խաղալիքին նայելու և գլխիվայր ընկել էր: 

Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական

 հիվանդանոց: Տեղում վերակենդանացման միջոցառումներ են արել, սրտի մերսում է կատարվել, միացվել է արհեստական շնչառության սարքին, Գյումրիի բժիշկներին  միացել էին Երևանի  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնի մասնագետները, իսկ ավելի ուշ երեխային տեղափոխել էին Երևան,  որտեղ  և փոքրիկը մահացել է, առկա են եղել կյանքի հետ  անհամատեղելի վնասվածքներ:

loading...