Քիմ Քարդաշյանն իր քրոջը 5000 դոլարանոց մանկասայլակ է նվիրել

Քիմ Քարդաշյանն իր քրոջը 5000 դոլարանոց մանկասայլակ է նվիրել

15:15 14 Ապր, 2018

Քլոե Քարդաշյանը, ինչպես արդեն հայտնի է ամբողջ աշխարհին, դուստր է լույս աշխարհ բերել։ 33-ամյա հեռուստաաստղը Քլիվլենդի հիվանդանոցի ծննդատանն է գտնվում։

Նրա կողքին է նրա բոյֆրենդը՝ երեխայի հայր, բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը, որը ամբողջ շաբաթ սկանդալի կենտրոնում էր իր դավաճանությունների պատճառով։ Սակայն Քլոեն ներել է Թրիստանին։

Քլիվլենդում նրան այցելության են եկել քույրերը՝ Քիմն ու Քորթնին, նաև մայրը՝ Քրիսը։ Նրանք արդեն վերադարձել են Լոս Անջելես։ Իսկ մենք նշենք, որ Քիմը դատարկ ձեռքերով չէր այցելել քրոջը։

TMZ-ը հայտնում է, որ Քիմը Քլոեին նվիրել էր Noitte Fatata ապրանքանիշի մանկասայլակ, որը 5000 դոլար արժե, օրգանական արտադրանքներ երեխային լողացնելու համար՝ 1000 դոլար ընդհանուր արժողությամբ, ու 1500 դոլարանոց ծածկոց:

loading...