Տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ»-ի կառավարման խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ»-ի կառավարման խորհրդի հերթական նիստը

16:57 13 Ապր, 2018

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Կառավարությունից հայտնում են, որ օրակարգային առաջին հարցով խորհուրդը հաստատել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված միջազգային մրցույթի արդյունքները եւ կնքվելիք պայմանագիրը: Մրցույթի արդյունքներով որակավորված եւ համապատասխանող մասնակից է ճանաչվել JVCA of Soosung Engineering Co., Ltd եւ Korea Consultants International Co., Ltd ընկերությունը: 

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի ինժեներ` «Սաֆեժ Էս.Ա. եւ Էպտիսա» ՀԳ կազմակերպության հետ կնքված պայմանագրի փոփոխությունները, սահմանել Տրանշ 2-ի շրջանակներում ձեռքբերված հողամասերի հետագա տնօրինման կարգը: Խոհուրդը հաստատել է նաեւ «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման համաձայնագրերը, ինչպես նաեւ Տրանշ 2-ի, Տրանշ 3-ի գնումների պլանների փոփոխությունները եւ Տրանշ 4-ի գնումների պլանը:

loading...