Դեղերը կէժանանա՞ն. ԱԺ-ն դեմ գնաց կառավարությանը եւ 1-ին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները

Դեղերը կէժանանա՞ն. ԱԺ-ն դեմ գնաց կառավարությանը եւ 1-ին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները

11:00 12 Ապր, 2018

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ ապրիլի 12-ին, առաջին ընթերցմամբ միաձայն 92 կողմ ձայներով ընդունեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հատկանշական է, որ սա այն բացառիկ դեպքն է, երբ Ազգային ժողովը ընդունում է օրինագիծ, որին դեմ է կառավարությունը: Օրինագծի հեղինակներն են Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Միխայլովը, Մարինա Մարգարյանը, Մարգարիտ Եսայանը, Ջեմմա Բաղդասարյանը:

Նախքան քվեարկությունը «ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի պայմանով, որ բժշկական հաստատություններին դեղեր ներկրելու իրավունք կվերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ եւ դիսպանսերային բուժման ծառայությունների իրականացմանը:

Օրինագծի հեղինակներից ՀՀԿ խմբակցությունից Հակոբ Հակոբյանն էլ ընդգծեց, որ հիվանդանոցում մատուցվող ծառայությունները տասնյակներ են եւ դրանք երբեք հնարավոր չէ բաժանել դիսպանսերային եւ խրոնիկ հիվանդությունների:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկել, որովհետեւ այս օրինագծի ընդունմամբ ենթադրվում է, որ դեղերի ինքնարժեքը նվազելու է:

loading...