Կարեն Կարապետյան. Հայաստանը չի լուծի իր խնդիրները անգամ 100 տոկոսանոց տնտեսական աճի դեպքում

Կարեն Կարապետյան. Հայաստանը չի լուծի իր խնդիրները անգամ 100 տոկոսանոց տնտեսական աճի դեպքում

19:48 11 Ապր, 2018

7,5 տոկոսանոց, անգամ 100 տոկոսանոց տնտեսական աճը բավարար չէ Հայաստանի բոլոր խնդիրների լուծման համար։ Այդ մասին խորհրդարանում հարցուպատասանի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ պատասպանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչ տնտեսական աճ պիտի լինի Հայաստանում, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգա դրական արդյունքները։

Կարապետյանի խոսքով, աշխարհի որեւէ երկրու հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները մեկ տարում։

«Կա՞ երկիր, որ մեկը տարում կարող  էլուծել իր առջեւ ծառացած բոլոր խնդիրները։ Ոչ։ Իսկ այժմ գնահատեք մեր աշխատանքը՝ հաշվի առնելով մեկնարկային հնարավորությունները»,- ասել է Կարապետյանը։

Միաժամանակ, նա շել է, թե յուրաքանչյուր հայ ուզում է, որ իր կենսապայմանները բարելավվեն ամեն տարի, սակայն ոչ բոլորը կհասնեն դրան այս տարի։

loading...