Կարեն Կարապետյանը տարակուսանք եւ դժգոհություն է հայտնել հայ վարորդների խնդրի հարցով

Կարեն Կարապետյանը տարակուսանք եւ դժգոհություն է հայտնել հայ վարորդների խնդրի հարցով

18:33 11 Ապր, 2018

Հայաստանը ճիշտ է վարվել մտնելով Եվրասիական տնտեսական միություն։ Այս մասին ապրիլի 11-ին՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին այն մասին, թե արդյոք նպատակահարմար էր ԵՏՄ մտնելը։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի ներուժն ու տնտեսությունն, ընդհանուր առմամբ, ուղղված են դեպի ԵՏՄ շուկա. «Ունենալով մաքսային ռեժիմ՝ մենք մուտք ենք ստացել դեպի 180 միլիոնանոց շուկա։ Բացի այդ, սա կնպաստի մեր ներքին ներուժի ավելացմանը, կլուծի ներդրողներ ներգրավվելու հարցը»,–շեշտել է Կարեն Կարապետյանը։

Դրա հետ մեկտեղ,վարչապետի պաշտոնակատարի խոսքով, Հայաստանը խնդիրներ չունի  խոշոր տնտեսական կառույցների եւ միավորումների հետ, ունենք GSP+ ռեժիմ ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի հետ:

Միաժամանակ, սակայն, վարչապետի պաշտոնակատարը խոստովանել է, որ ԵՏՄ–ի հետ որոշակի խնդիրներ կան, սակայն դրանք ողբերգական չեն։

Անդրադառնալով Ռուսաստանում հայ վարորդների խնդրին, որը ծագել է 1.5 տարի առաջ (hայ վարորդները չեն կարողանում աշխատել ՌԴ–ում՝ փոխադրումների ոլորտում)՝ Կարեն Կարապետյանը շեշտել է, որ կառավարությունն այնքան մեծ ուշադրություն չի հատկացնում այդ հարցին, որքան «Ելք»–ը։

«Դիմում են մեզ, ուրեմն կլուծվի…Ի՞նչ են ասում վարորդներին։ Նրանց ասում են՝ եթե ցանկանում եք աշխատել Ռուսաստանում, պետք է ռուսերեն իմանաք»,–եզրափակել է նա։

loading...