Ճապոնիայի 112-ամյա բնակիչը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)

Ռռեկորդակիրն ունի 7 քույր և եղբայր‚ ինչպես նաև 5 երեխա: Ազատ ժամանակ նա սիրում է դիտել հեռուստացույց‚ կարդալ թերթեր‚ ուտել տորթ և քաղցրավենիք: Այս մասին գրում է Life.ru-ն: 

Ճապոնացի Մասաձո Նոնական դարձել է աշխարհի ամենատարեց մարդը: Այս տեղեկությունը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքում: Նա ծնվել է 1905 թվականի հուլիսի 25-ին և այժմ 112 տարեկան է: 

Տղամարդուն պատվոգիրը հանձնելու համար նրա հայրենի Հոկայդո կղզի է այցելել ճապոնական մասնաճյուղի փոխնախագահ Էրիկա Օհավան: 

Գինեսի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Քրեգ Գլենդեյը անվանել է պատվոգիրը մեծ նվաճում և ասել‚ որ այդպիսի օրինակները կարող են սովորեցնել‚ թե ինչպես կարելի է գերազանցել երկարակեցության սահմանները:

Նշենք‚ որ մինչ օրս աշխարհի ամենաերկարակյաց մարդը եղել է Ժան Լուիզ Քալմանը‚ ով ապրել է 122 տարի և 164 օր:

 

ԱՎԵԼԻՆ