Կոպերի կախված ու ծերացած մաշկը ձգելու և երիտասարդացնելու ամենապարզ մեթոդը

Կախված ու ծերացած կոպերը կոսմետոլոգիական ամենատարծված խնդիրներից մեկն են, որը կարող են լուծել պլաստիկ վիրաբույժները: Սակայն այդ պրեցեդուրան բավական թանկարժեք է և համարվում է աշխարհում 10 ամենաթանկ վիրահատություններից մեկը: Այս թերությունը կարելի է նաև ծածկել շպարի օգնությամբ կամ ազատվել դրանից ժողովրդական միջոցներով:

Կոպերի նման վիճակը պայմանավորված է լինում տարիքային փոփոխություններով, գենետիկ հակվածությամբ, սխալ ապրելակերպով և մի շարք այլ պատճառներով: Պատճառները կարող են շատ լինել, սակայն լուծում գտնելն այդքան էլ հեշտ չէ:

Իրականում կոսմետիկ այս թերությունը շտկելը զգալիերեն կերիտասարդացնի ու կթարմացնի յուրաքանչյուրին: Թանկարժեք կոսմետիկ ու վիրահատական պրոցեդուրաների փոխարեն կախված կոպերի խնդրից կարելի է ազատվել տնային պայմաններում ընդամենը թարմ ձվի սպիտակուցի օգնությամբ:

 Հարկավոր է մաքրել շպարը և լվանալ կոպերը մաքուր եռացրած (գոլ) ջրով: Ձվի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից և հարել, մինչև դառնա թանձր ու կայուն փրփուր, այնուհետև բամբակյա սկավառակը կամ սպունգը թրջել այդ փրփուրի մեջ և դնել փակ կոպին: Թողնել մի քանի րոպե, մինչև սպունգը կամ բամբակը չորանա ու մի փոքր կպչի մաշկին, այնուհետև կրկին թրջել այն: Կրկնել այս պրոցեդուրան ևս երկու անգամ և լվանալ մաշկը մաքուր ջրով:

Պրոցեդուրան ցանկալի է կատարել առավոտյան՝ ամբողջ օրը թարմ տեսք ունենալու համար: Այս պրոցեդուրաները պետք կատարել ամեն օր, իսկ կուրսի տևողությունն է 5-7 օր:

 

ԱՎԵԼԻՆ