Արթուր Պողոսյանը նոր պաշտոն ունի. Սերժ Սարգսյանը նշանակում է արել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Պողոսյանը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 23-ի ԱԽ-7-Ե-8 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Արթուր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի վարչական մասնագիտացման բաժնի 5-րդ կետը»,- ասված է հրամանագրում:

ԱՎԵԼԻՆ