Գրավիչ մարդկանց հինգ սովորություն

Գրավիչ մարդկանց հինգ սովորություն

14:22 8 Օգս, 2018

Հումորի զգացողություն

Երբեմն կյանքը կարող է բարդ լինել։ Մենք բախվում ենք տարբեր խնդիրների, որոնք չեն շրջանցում նույնիսկ ամենաուժեղ մարդկանց։ Այսպիսով, մեզ անկաշկանդ զգալու ու ծիծաղելու ունակությունը երբեմն շատ կարեւոր հատկանիշ է դառնում։ Այդ ծիծաղը կարող է ուղղված լինել ուրիշներին կամ հենց մեզ քանի դեռ այն բարի մտադրություններ ունի։ Ավելորդ է ասել, որ հումորի զգացողությունը հատկապես կարեւոր է ընկերների ու պոտենցիալ զուգընկերների համար։ Ո՞վ է ուզում անընդհատ կաշկանդված լինել։

Կյանքի հանդեպ կիրք

Մարդկանց մեծ մասը ուրիշների մեջ գնահատում է կրքոտությունը։ Կիրքը ծնում է նպատակ, ինչն էլ իր հերթին կանխորոշում է էնտուզիազմն ու նպատակասլացությունը։ Չափազանցություն չի լինել ասել, որ կյանքը ոչինչ է առանց կրքոտ հեռանկարների։ Կիրքը գրավիչ է, քանի որ այն, որպես կանոն, անշահախնդիր է։ Մենք կարողանում ենք կյանքում կողմնորոշվել, երբ խորապես հավատում են մեր սեփական նպատակին՝ լինեն դա ընկերները, ընտանիքը, սերը, աշխատանքը կամ որեւէ այլ բան։

Որոշումներ կայացնելու ունակությունը

Վճռականությունը գրավիչ է, քանի որ այն ցույց է տալիս ընտրված ուղին։ Այդ հատկանիշը, թերեւս ամենագրավիչն է պոտենցիալ զուգընկերոջ համար, քանի որ բարդ որոշում կայացնելու ունակությունն այն է, ինչ ամենից շատ ես ակնկալում դիմացինից։ Ռացիոնալ վճռականությունը մարդկանց ամենագրավիչ հատկանիշներից է։

Բարյացակամություն ուրիշների ու ինքդ քո հանդեպ

Մենք ձգտում ենք շրջապատված լինել այն մարդկանցով, որոնք բարի են ուրիշների հանդեպ։ Մեզնից շատերի համար դա ոչ միայն գրավչության ցուցանիշ է, այլեւ պահանջ։ Խոսքն անծանոթների ու ընկերների հանդեպ բարի լինելու մասին է։ Կարեկցանք արտահայտելու ու բարություն դրսեւորելու ունակությունը նշանակում է լավ մարդ լինել։

Բաց մտածողություն ու հանդուրժողականություն 

Մեկուսացումն ու կաշկանդվածությունն անընդունելի է մեզնից շատերի համար։ Դրա համար էլ շատերը զգացմունքային տեսակետից հյուծիչ են համարում քաղաքականությունն ու կրոնական կառույցները։ Մարդկանց խմբերի բաժանելու բազմաթիվ պատճառներ կարելի է գտնել։ Եւ միայն բաց մտածողությունն է թույլ տալիս հարթել տարաձայնությունների մեծ մասը ։

loading...