Գիտնականները նշել են, թե որ մարդիկ չպետք է սուրճ խմեն

Գիտնականները նշել են, թե որ մարդիկ չպետք է սուրճ խմեն

11:41 9 Օգս, 2018

Կոֆեինը կարող է բարձրացնել մարզիկների աշխատունակությունն ու աշխատանքի արդյունավետությունը, սակայն այն ոչ բոլորին է օգնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզիկների 10%-ի մոտ կոֆեինը բացասաբար է ազդում արագության վրա: Ինչպես գրում է The Daily Mail-ը՝ գիտափորձին մասնակցել է արական սեռի 101 մարզիկ:

Ուսումնասիրության շրջանակներում կամավորներն ընդունել են կոֆեին պարունակող հաբեր, որից հետո վազել են 6 կմ: Մասնակիցների մեծ մասը հաբն ընդունելուց հետո այդ տարածությունը 5 %-ով ավելի արագ է անցել, մինչդեռ ոմանց արագությունը կոֆեինի պատճառով նվազել է 14 %-ով: Բանն այն է, որ այդ մարդկանց օրգանիզմում կա մի գեն, որի պատճառով նրանք չեն յուրացնում կոֆեինը: Արդյունքում՝ այն մնում է նրանց օրգանիզմում՝ դրական ազդելով կոգնիտիվ կարողությունների վրա, սակայն բարձրացնելով զարկերակային ճնշումն ու նպաստելով սրտի կաթվածի առաջացման հավանականության բարձրացմանը:

Գիտնականների խոսքով՝ կոֆեինի յուրացման հարցում շատ կարևոր նշանակություն ունի CYPIA2 գենը: Մարդկանց 50%-ի օրգանիզմում կա այս գենի այն տարբերակը, որը պատասխանատու է կոֆեինի արագ յուրացման համար: 40%-ի օրգանիզմում այս գենի այն տարբերակն է, որը պատասխանատու է միջին արագությամբ կոֆեինը յուրացնելու համար, մինչդեռ 10%-ի օրգանիզմում առկա է գենի այն տարբերակը, որը դանդեցնում է այս տարի յուրացման գործընթացը:

 

loading...