20 հնարք, որոնք կօգնեն քիչ ուտել և հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից այսօր շատերն են փորձում ազատվել, սակայն սա բավական բարդ գործընթաց է և ոչ բոլորին է հաջողվում հասնել ցանկալի արդյունքին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից և կարգի բերել կազմվածքը:

1.      Ջուր խմել

Օրական 1.5 լիտր ջուր օգտագործելն օգնում է արագացնել նյութափոխանակությունը 24-30%-ով, ինչն էլ օգնում է նվազեցնել ուտելու ցանկությունն ու ավելի արագ այրել կալորիաները:

2.      Նախաճաշին հավկիթ ուտել

Հավկիթը սպիտակուցների հիանալի աղբյուր է, ինչի շնորհիվ մարդն օրվա ընթացքում շատ ավելի քիչ կալորիա է օգտագործում:

3.      Սուրճ խմել

Սուրճն անչափ օգտակար է: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և օգնում է 3-11%-ով արագացնել նյութափոխանակությունը:

4.      Կանաչ թեյ խմել

Կանաչ թեյն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով և օգնում է ազատվել ավելորդ քաշից:

5.      Օգտագործել կոկոսյան ընկույզի յուղ

Կոկոսյան ընկույզի յուղը պարունակում է յուրահատուկ ճարպեր, որոնց փոխանակությունն օրգանիզմում այլ կերպ է տեղի ունենում:

6.      Հարստացնել սննդակարգը գլյուկոմաննանով

Գլյուկոմաննանը բնական սննդային մանրաթել է, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդակարգը գլյուկոմաննանով հարստացնելու դեպքում մարդն ավելի արագ է ազատվում ավելորդ կիլոգրամներից:

7.      Նվազեցնել շաքարի գործածությունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարի գործածությունը բարձրացնում է ճարպակալման, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և մի շարք այլ խնդիրների առաջացման հավանականությունը:

8.      Նվազեցնել ածխաջրերով հարուստ սննդամթերքի գործածությունը

Զտված ածխաջրերը, որոնք մարդը ստանում է շաքարից կամ հացահատիկից, չեն պարունակում մանրաթելեր ու սննդարար նյութեր: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք ուժեղացնում են քաղցի զգացողությունը և նպաստում են ճարպակալմանը:

9.      Ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետա

Նմանատիպ դիետաներն օգնում են 2-3 անգամ արագ ազատվել ավելորդ քաշից, քան ճարպերի ցածր պարունակությամբ դիետաները: Բացի այդ, ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը շատ ավելի առողջարար է:

10.  Ուտել փոքր չափաբաժիններով

Փոքր չափաբաժնով ուտելու դեպքում մարդն ավելի քիչ կալորիա է օգտագործում և արդյունքում նվազեցնում է քաշը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս փոքրացնել սննդի չափաբաժինը:

11.  Հաշվել օգտագործած կալորիաները

Կալորիաները հաշվելը կարող է շատ օգտակար սովորություն դառնալ: Ուսումնասիրություններն անգամ ցույց են տվել, որ հատուկ օրագիր պահելը նույնպես կօգնի զգալիորեն նվազեցնել քաշը:

12.  Օգտագործել օգտակար սննդամթերք

Ճիշտ քանակությամբ առողջարար սննդի օգտագործումը կօգնի խուսափել վնասակար սննդամթերքի գործածությունից և կնվազեցնի ուտելու ցանկությունը:

13.  Լվանալ ատամներն ընթրիքից հետո

Մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս լվանալ ատամներն ուտելուց հետո, ինչը կօգնի ազատվել որևէ բան ուտելու ցանկությունից:

14.  Օգտագործել համեմունքներ

Այնպիսի համեմունքները, ինչպիսին կայենյան պղպեղն է, պարունակում են մի յուրահատուկ միացություն՝ կապսաիցին, որը բարելավում է նյութափոխանակությունն ու նվազեցնում է ուտելու ցանկությունը:

15.  Կատարել աերոբային վարժություններ

Աէրոբային վարժությունները կալորիաներն այրելու և ֆիզիկական ու հոգեկան առողջությունը բարելավելու ամենաարդյունավետ միջոցներից են:

16.  Վերահսկողության տակ պահել քաշը

Դիետաներն առաջացնում են նաև կողմնակի բարդություններ, որոնց շարքին են դասվում մկանային զանգվածի կորուստն ու նյութափոխանակության դանդաղումը: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է մշտապես վերահսկողության տակ պահել քաշը:

17.  Ուտել մանրաթելերով հարուստ մթերք

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մանրաթելերով հարուստ մթերքն օգնում է ավելի շուգ հագենալ և նպաստում է քաշի կարգավորմանը:

18.  Ուտել ավելի շատ մրգեր ու բանջարեղեն

Մրգերն ու բանջարեղենն օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով, ինչի շնորհիվ օգնում են նվազեցնել քաշը և բարելավել առողջական վիճակը:

19.  Դանդաղ ուտել

Հագենալու մասին ազդանշանը մարդու օրգանիզմը ստանում է սնվելուց որոշ ժամանակ անց, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս երկար ծամել մթերքը և դանդաղ ուտել չափազանց շատ կալորիա չօգտագործելու համար:

20.  Կարգավորել քունը

Մարդիկ ուշադրություն չեն դարձնում քնի որակին, մինչդեռ այն նույնքան կարևոր է, որքան ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական վարժությունները:

 

ԱՎԵԼԻՆ