Մահացել է հայտնի հրազենի կոնստրուկտոր, «Կալաշնիկով» կոնցեռնի առաջատար ինժեները Վիկտոր Կալաշնիկովը

Խորհրդային կոնստրուկտոր, զինագործ, աշխարհահռչակ Միխայիլ Կալաշնիկովի որդին` Վիկտորը, մահացել է մարտի 27-ին Իժևսկում։ Այս մասին հայտնում է «Իժևսկի Կալաշնիկովի անվան պետական տեխնիկական համալսարանի» մամուլի ծառայությունը։

«Մարտի 27-ին կյանքից հեռացավ Վիկտոր Կալաշնիկովը` հրազենի կոնստրուկտորը, «Կալաշնիկով» կոնցեռնի առաջատար ինժեները, տեխնիկական գիտությունների թեկնածուն, հանրահայտ Միխայիլ Տիմոֆեյի Կալաշնիկովի որդին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վիկտոր Կալաշնիկովը ծնվել է 1942 թվականի հուլիսի 16-ին, մեծ ավանդ է ունեցել հայրենական զինագործության զարգացման գործում։ Կալաշնիկովի ինքնաձիգի յուրացման ժամանակ բազմաթիվ հետազոտություններ է կատարել, վերհանել մի շատ գործոններ, որոնք ազդում են զենքի դիմացկունության, անխափանության և երկարակեցության վրա, մշակել է մի շարք դետալներ։

«Կալաշնիկով» կոնցեռնը նույնպես հաստատել է նրա մահվան լուրը և հայտնել, որ հանգուցյալին հրաժեշտ տալու արարողությունը կկայանա մարտի 30-ին Իժևսկում։

ԱՎԵԼԻՆ