Համացանցում «հարձակվել են» Նեյմարի վրա՝ Սթիվեն Հոքինգին ծաղրելու համար (լուսանկար)

«ՊՍԺ»-ի՝ Ֆրանսիական ծագմամբ ֆուտբոլիստ Նեյմարը թվիթթերյան իր էջում լուսանկար է հրապարակել‚ որում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակում է՝ դեմքին ժպիտ: Այս մասին գրում է Life.ru-ն:

Որպես գրառման մակագրություն Նեյմարն ընտրել է Սթիվեն Հոքինգի «Պետք է դրական վերաբերվել և քաղել լավագույնն այն իրավիճակից‚ որում հայտնվել եք» միտքը:

Սոցկայքի օգտատերերը քննադատությամբ «հարձակվել են» Նեյմարի վրա՝ նրա լուսանկարը որակելով որպես ծաղր հայտնի գիտնականի նկատմամբ‚ ով մահացավ մարտի 14-ին 77 տարեկանում:

Հիշեցնենք‚ որ այժմ Նեյմարը Բրազիլիայում է և վերականգնվում է ստացած վնասվածքից հետո:

Фото: twitter.com/neymarjr

 

 

ԱՎԵԼԻՆ