Ինչպես ազատվել եղունգները կրծելու սովորությունից

Եղունգները կրծելու սովորությունը հիմնականում առաջանում է մանուկ հասակում եւ կարող է մինչեւ խոր ծերություն տեւել։ Ընդ որում՝ դրա բացասական կողմերը չեն սահմանափակվում տգեղ մատներով։ Եղունգները կրծելը կարող է բորբոքում առաջացնել տվյալ հատվածում, ինչն էլ առողջական խնդիրների կհանգեցնի։

Ահա մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այդ վատ սովորությունից։

Եղունգները միշտ կարճ կտրեք, այդպես անհարմար կլինի կրծելը։

Կծու համով եղունգների ներկ քսեք, դրանցից վաճառում են դեղատներում։

Վճրովի մատնահարդարում հաճախ արեք, գումար վճարելու դեպքում գուցե հոգեբանորեն խուսափել եղունգ կրծելուց։

Երբ զգում եք, որ ցանկանում եք կրծել եղունգները, շեղեք ձեզ այլ գործով, թող ձեռքերը զբաղված լինեն։

Անհրաժեշտ է իմանալ, որ եղունգ կրծելը կարող է հոգեկան խնդիրների, սթրեսի պատճառ լինել, հետեւաբար, եթե ոչինչ չի օգնում, եւ չեք կարողանում թողնել եղունգ կրծելը, անպայման դիմեք նյարդաբանի։

ԱՎԵԼԻՆ