Պատճառներ, թե ինչու չի կարելի մշտապես լուծել ուրիշների խնդիրները (նկարազարդումներ)

Կյանքի տարբեր շրջաններում բոլորս բախվում ենք խնդիրների, որոնց լուծման համար երբեմն մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջվում: Բարդ իրավիճակներում մենք օգնություն ենք խնդրում հարազատներից ու ընկերներից և անհրաժեշտության դեպքում՝ ինքներս աջակցում նրանց, սակայն լինում են դեպքեր, երբ օգնությունը, սպասվածին հակառակ, միայն խանգարում է:

AdMe.ru-ն պատմել է՝ ինչու է ավելի նպատակահարմար թույլ տալ մարդուն ինքնուրույն հաղթահարել դժվարություններն ու դուրս գալ տհաճ իրավիճակներից:

Դուք զրկում եք մարդուն փորձից


Պետք է թույլ տալ մարդուն սովորել իր սխալների վրա, որպեսզի նա ձեռք բերի անհրաժեշտ փորձն ու իմանա՝ ինչպես վարվել նման դեպքերում:

– Մի՛ խառնիր խմիչքները:

– Ամեն ինչ լավ է, ես չեմ վատանում:

Իրավիճակը կկրկնվի


Ցանկացած խնդիր լուծելուց հետո մենք ավելի փորձառու ենք դառնում և հաջորդ անգամ ինքնուրույն հաղթահարում այն, հակառակ դեպքում՝ նույնիսկ մանր խնդիրները կրկնվում են:

– Ինչո՞ւ սա կրկին տեղի ունեցավ ինձ հետ:

Ձեր օգնությունը կարող է միայն բարդացնել իրավիճակը

Երբեմն օգնելու անկեղծ ցանկությունը հակառակ ազդեցությունն է ունենում, քանի որ հաճախ մենք հիմնվում ենք մեր փորձի վրա և սխալ հուշումներ տալիս՝ հաշվի չառնելով սուբյեկտիվ գործոնները:

– Ինչո՞ւ լսեցի քեզ. ինձ հեռացրին աշխատանքից:

Դուք զրկում եք մարդուն սոցիալական նշանակությունից

Ինքնավստահ լինելու համար մարդը պետք է զգա իր սոցիալական նշանակությունը, իմանա, որ իրեն հարգում ու գնահատում են և կարևորում իր խոսքը: 

Նույնիսկ լավ մտադրություններով դիմացինին ընդհատելու և անընդհատ խորհուրդներ տալու հետևանքով նա կարող է կորցնել ինքնավստահությունը կամ պարզապես նյարդայնանալ ձեր պահվածքից:

– Եվ մենք ձախ թեքվեցինք…

– Ամեն ինչ շփոթեցիր, մենք աջ թեքվեցինք, իսկ հետո…

Դուք ստիպում եք մարդուն թույլ զգալ իրեն

Չի կարելի անընդհատ օգնել մարդուն: Նա պետք է սովորի ինքնուրույն հասնել իր նպատակներին՝ չնայած բարդ հանգամանքներին: 

– Ի՞նչ տարբերություն: Միևնույն է՝ ոչ մի բան չեմ հանձնի:

Դիմացինն անընդհատ կսպասի ձեր օգնությանը

Չի կարելի անընդհատ օգնել դիմացինին, որպեսզի նա չսովորի այդ մտքին և ամեն անգամ չսպասի ձեր աջակցությանը:

– Պետք է զանգել հորեղբայր Կոլյային, թող լուծի իմ խնդիրը:

  

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment