Գագիկ Ծառուկյանն անձամբ է ցանկացել գնալ կամրջից ցած նետվել ցանկացող երիտասարդի մոտ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

«Առավոտյան տեղեկացա, որ Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել և ցանկանում է հանդիպել անձամբ Գագիկ Ծառուկյանին։
Նույն պահին տեղեկացրել եմ պրն. Ծառուկյանին և նա իմանալով, որ տարածության առումով մոտ եմ դեպքի վայրին, իր հանձնարարությամբ անմիջապես մեկնել եմ դեպի Հաղթանակ կամուրջ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու ու պրն. Ծառուկյանի անունից քաղաքացուն լսելու և պարզելու, թե ինչ է նա ցանկանում, մինչև Գագիկ Ծառուկյանն անձամբ կհասնի դեպքի վայր։
Շտապ հասնելով պարզ դարձավ, որ իրավապահ մարմիններին արդեն հաջողվել էր կանխել դեպքերի անդառնալի զարգացումները։
Իրավիճակը ներկայացրել եմ պրն. Ծառուկյանին և տեղեկացրել, որ իր մոտենալու անհրաժեշտությունն այլևս չկա»:

ԱՎԵԼԻՆ