Աստղագուշակ մարտի 13-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, երբեմն բարկանում մանրուքների պատճառով կամ էլ նեղանում անմեղ նկատողություններից: Հեշտ չի գործ ունենալ անգամ նրանց հետ, ում հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Մնացած հարցերում օրը հաջող է: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, կանեք այն, ինչը գործընկերների ուժերից վեր էր թվում:

Հարմար օր է ապագայի պլաններ կազմելու համար: Սակայն դրանք ինչ որ մեկի հետ քննարկելը վաղ է, հատկապես եթե ձեզ աջակցություն է պետք: Նախ ամեն ինչ ինքներդ վերլուծեք, կողմնորոշվեք նպատակների և առաջնահերթությունների հարցում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հրաշալի, բեղմնավոր, հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Կարելի է նոր գործեր սկսել. դրանցից գլուխ հանելը բարդ չի լինի: Բացառված չէ, որ ձեզ հեռանկարային թվա ինչ որ համարձակ նախագիծ և հնարավորություն լինի մասնակցել դրա աշխատանքներին: Լավ են անցնում գործնական հանդիպումները, հեշտությամբ լեզու եք գտնում հնարավոր գործընկերների հետ: Հնարավոր է մասնագիտական աճ:

Անգամ չպլանավորված գնումները հաջող կլինեն: Որոշ Ցուլեր կկարողանան գնել իրեր, որոնց մասին վաղուց երազում էին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ որ պլանավորեք այսօր, նկատի ունեցեք, որ պետք է հույսներդ դնեք միայն սեփական ուժերին: Եթե օգնություն սպասեք, ապա զուր ժամանակ կվատնեք: Խորհրդակցել պետք է միայն նրանց հետ, ում իրոք վստահում եք: Ցանկալի չէ քիչ ծանոթ մարդկանց հետ քննարկել անձնական գործերը, կիսվել գաղտնիքներով: Ոշադիր լսեք շրջապատողներին. հնարավորություն կա օգտակար ինֆորմացիա ստանալու:

Հավանական են լավ նորություններ հեռվից: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց կարոտել էիք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ հագեցած օր է: Կհայտնվեն նոր գործեր. հեշտ չի լինում բաժանել ժամանակն այնպես, որ ամեն ինչ հասցնեք: Շատ կարևոր է ինքնակարգապահությունը: Եթե տեղի տաք ակնթարթային ցանկություններին, ապա ռիսկի եք դիմում ինչ որ հետաքրքիր հնարավորություններ բաց թողնել: Հաճախ եք նեղվում մանրուքների պատճառով: Դա շեղում է աշխատանքից, հանգեցնում սխալների:

Այս օրվա շատ իրադարձություններ ավելի կարևոր են, քան կարող է հիմա թվալ: Աշխատեք երեկոյան հանգիստ վերլուծել և գնահատել ամեն ինչ: Բացառված չէ, որ շատ իրերի այլ կերպ կնայեք և կորոշեք փոխել ծրագրերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե ինչ որ կարևոր բան եք պլանավորում, հույսներդ դրեք միայն սեփական ուժերին, ժամանակը մի վատնեք դատարկ խոսակցությունների վրա: Այսօր դժվար թե կարողանաք ինչ որ մեկին համոզել, գտնեք անհրաժեշտ բառեր: Ռիսկ կա հայտնվել հիմար վիճակում: Մի տվեք խոստումներ, եթե անգամ փոքրիկ կասկած ունեք, որ չեք կարողանա դրանք կյանքի կոչել:

Այսօր ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգել: Ինչ որ մեկը կարող է դիտմամբ ուղղակի խոսակցությունները որպես փաստեր մատուցել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ լավ օր է սպասվում: Աշխատանքում հեշտ կլինի հաջողությունների հասնելը. կօգնեն գիտելիքները և փորձը: Հաջող են անցնում բանակցությունները, նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան համագործակցության գայթակղիչ առաջարկներ: Մի կասկածեք ձեր ուժերին: Թող ձեզ չանհանգստացնեն նոր գործերը, բարդ խնդիրները: Ունակ եք հաղթահարել ցանկացած փորձություն:

Շրջապատողների հետ լեզու գտնելը բարդ չէ: Այսօր անգամ քիչ ծանոթ մարդիկ կհասկանան ձեզ կես խոսքից: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում. տարաձայնությունները և վեճերը անցյալում կմնան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան ավելի բարդ է տրվում, քան սովորաբար: Երբեմն խնդիրներն առաջանում են այնտեղ, որտեղ բոլորովին չէիք սպասում: Բայց անգամ ամենաբարդ իրավիճակներում չեք հանձնվում. հնարավորություն կա հաղթահարել խոչընդոտները և հասնել նպատակներին: Ավելի հաճախ եք ստիպված պաշտպանել ձեր շահերը, վեճերում տեր կանգնել սեփական տեսակետին: Շրջապատողները կտեսնեն ձեր համառությունը:

Օրը հագեցած կլինի և օրվա ավարտին հավանաբար հանգստի կարիք կունենաք: Այնպես որ երեկոյան ավելի լավ է ձանձրալի գործեր չպլանավորել, միջոցառումներ չայցելել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է գործնական շփման համար: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ցանկացած հարց կարելի է քննարկել հաճելի անմիջական միջավայրում. այդպես հեշտ կլինի պայմանավորվել, գտնել լուծումներ, որոնք կբավարարեն բոլորին: ՀՆարավոր են գրավիչ առաջարկներ, սակայն մի շտապեք ընդունել դրանք. շանս կա ավելի շահավետ պայմանների հասնելու: Գնումներն ավելի լավ է հետաձգել մինչ օրվա ավարտ:

Հավանական են հետաքրքիր ուղևորություններ: Ճանապարհին կարելի է ծանոթություններ հաստատել, որոնք հավանաբար օգտակար կլինեն: Որոշ Կարիճների ռոմանտիկ արկածներ են սպասվում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Այն հատկապես հարմար է մարդկանց հետ շփման համար, որոնց վրա պետք է լավ տպավորություն գործել: Եվ կարևոր չէ՝ թելադրված է դա աշխատանքային շահերով կամ անձնական համակրանքով. ձեր հմայքը ամեն դեպքում գործում է անխափան: Հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ ձեռքբերումներ: Որոշ Աղեղնավորներ իրենց մեջ գործարարների ունակություններ կհայտնաբերեն:

Բացառված չեն ուշադրության նշաններ և ընկերների կամ բարեկամների նվերներ: Սիրելին նույնպես կարող է ուրախացնել հաճելի անակնկալով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ չի լինի կենտրոնանալ գործերի վրա. ձեզ անընդհատ շեղում են: Հնարավոր են սխալներ աշխատանքում: Դժվար թե դրանք լուրջ հետևանքներ կունենան, բայց պետք է ժամանակ վատնեք ամեն ինչ ուղղելու համար: Հեշտ չէ գործընկերների և ղեկավարության հետ կոնֆլիկտներից խուսափելը: Ձեզ ավելի հաճախ են քննադատում են, իսկ ահա ավելի քիչ են գովում:

Արժե զգույշ լինել փողի հետ. այսօր հակված եք դա ծախսել մանրուքների վրա՝ առանց մտածելու: Մեկ ոչ անհրաժեշտ գնումը հաջորդում է մյուսին և ռիսկի եք հրաժեշտ տալ նշանակալի գումարի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական եք տրամադրված, պատրաստ հաղթահարել ցանկացած դժվարություն: Դժվար թե ինչ որ մեկը կարողանա շեղել ձեզ, ստիպի հրաժարվել մտածածից: Ամենը, ինչ անում եք, ուշադրություն է գրավում, այդ պատճառով ձեր ձեռքբերումները աննկատ չեն մնա: Օրը հարմար է աշխատանքի փոփոխության կամ էլ երկարատև համագործակցության մասին խոսակցությունների համար: Հնարավորություն կլինի ազդեցիկ դաշնակիցներ գտնելու:

Հաջող օր է գնումների համար: Այսօր ձեռք բերած իրերը դեռ երկար կուրախացնեն: Կհաջողվի մտերիմներին ուրախացնել հաճելի անակնկալներով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ պարզ, բայց բեղմնավոր օր է: Ստիպված եք լուծել բացարձակ նոր խնդիրներ, արագ գլուխ հանել ոչ պարզ իրավիճակներում: Ինչ որ մեկը ձեր տեղում ինքնասպան կլիներ, իսկ դուք արժանապատվորեն հաղթահարում եք փորձությունները: Հաճախ օգնում է ներքին ձայնը, որի հուշումների շնորհիվ սխալներ թույլ չեք տա: Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել. անգամ փոքր կոնֆլիկտը կարող է երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Հաջող օր է կազմակերպչական և ադմինիստրատիվ հարցերի լուծման, փաստաթղթերի ձևակերպման, պաշտոնյաների հետ շփման համար: Հնարավոր են գումարային մուտքեր:

ԱՎԵԼԻՆ