Բարձրագույն դատական խորհուրդի անդամների թեկնածության քվեարկությունը կկայանա փետրվարի 28-ին ժամը 10:30-ին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Քվեարկությունը տեղի կունենա մեկ ժամ։
Քվեարկությունն անցկացվելու է 5 առանձին քվեաթերթիկներով. յուրաքանչյուր թեկնածու քվեարկվելու է առանձին քվեաթերթիկով:
Գագիկ Մելիքյանը ցույց տվեց քվեաթերթիկի ձևը՝ նշելով, որ եթե կողմ են թեկնածուին, նշան են դնում «կողմ» նշանի տակ:
Ընտրություններից անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները երդվելու են։
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 13.00-ից մինչև 14.00-ն:
Քվեարկությունը անցկացվելու է մեկ քվեաթերթիկով, որտեղ լինելու է միայն Գևորգ կոստանյանի անունը՝ կողմ և դեմ նշաններով:
«Կարծում եմ, մենք հիմնականում կօգտագործենք կողմ նշանը, եթե նույնիսկ դեմ ենք»,-կատակեց Գագիկ Մելիքյանը:
Նշենք, որ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց, քանի որ առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու: