Ինչպես ճիշտ սիրել կնոջը

1. Ճիշտ սիրել կնոջը, նշանակում է ցույց տալ այդ ՍԵՐԸ

Եթե կինը վիրավորված է ձեզնից, ապա, հավատացեք, նրա բացասական տատանումները կստեղծեն ՁԵՐ իրականությունը: Երբեմն տղամարդիկ զարմանում են, թե ինչու իրենց գործերն առաջ չեն գնում: Նայեք շուրջներդ, իսկ քանի՞ կնոջ եք նեղացրել:

Հաջողակ տղամարդն առաջին հերթին նա է, ով հասկանում է, որ իր հաջողությունը կախված է իր կողքին գտնվող կնոջից, իսկ դա նշանակում է, որ կնոջը պետք է պաշտպանել նրա բացասական մտքերից ու զգացմունքներից: Ձեր կինը, կարծես, ձեր ներդրումների բանկը լինի. ինչքան շատ եք այնտեղ ներդնում, այնքան շատ եք ստանում կյանքից: Ճիշտ սիրել՝ նշանակում է պարզապես ՍԻՐԵԼ կնոջը, փորձել նրան մոտենալ հոգով, ճանաչել նրա ներքին աշխարհը:

Կինը ցանկանում է իր կողքին տեսնել մշտապես իրեն սիրահարված տղամարդու: Երբեմն տղամարդը չի հասկանում, թե ինչի կարիք ունի կինը. տուն ունի, փող, կարծես, ունի, կարող է հանգստանալ ինչ-որ տեղ, ուրիշ ինչի՞ց է դժգոհ:

Կանայք տղամարդուց միայն սիրո պակաս են զգում: Նա պետք է սերը զգա: Տղամարդը կարող է սիրել կնոջը, բայց կարեւոր է, որ կինը ԴԱ ԶԳԱ: Որպես կանոն, կանայք խոսում են  այդ մասին, տղամարդը պարզապես պետք է կարողանա ուշադիր լսել: Երջանիկ ընտանիքներում ամուսիններին հետաքրքիր է միմյանց մասին ամեն ինչ:

Հետաքրքրվեք նրա զգացմունքներով: Երես տվեք ձեր կնոջը մանրուքներով, վերաբերվեք նրան ինչպես աղջնակի: Պետք չեն թանկարժեք նվերեներ. ամենօրյա ուշադրությունը մանրուքներին ավելին է նվերից: Կազմակերպեք փոքրիկ անակնակալներ. հրավիրեք նրան կինո, թատրոն, սրճարան, այգի: Մի ծուլացեք ժամանցի հարցում:

2. Ճիշտ սիրել կնոջը, նշանակում է՝ ՇՌԱՅԼ լինել:

Շռայլ ամեն ինչում՝ խոսքերում, զգացմունքներում, նվերներում: Ագահ, ժլատ տղամարդիկ երբեք ոչ մի գործում չեն հաջողում, նրանց համար չի բացվում հնարավորությունների տարածքը:

Սիրո օրենքն է՝ ինչքան շատ եք տալիս, այնքան շատ եք ստանում: Գումարը միայն թղթադրամ չէ, որով ինչ-որ բան հնարավոր է գնել, այն նաեւ էներգիա է: Ինչքան շատ է տղամարդը տալիս, այնքան շատ է կինը նրան սիրելու, իսկ կնոջ սիրո հետ գալիս է նաեւ նրա հաջողությունը:

Կինը, որը մշտապես սիրո կամ նյութական դեֆիցիտ է զգում, դժբախտ է, նշանակում է՝ նա հենց այդպիսի բացասական ալիքեր էլ կուղարկի դեպի միջավայր: Կինն ավելի ուժեղ է ազդում տարածության վրա:

Երբեմն տղամարդն իր միակ պարտականությունն է համարում փող վաստակելը, եւ վերջ՝ հաշվի չառնելով, որ կնոջը պետք է նաեւ իր ջերմությունը, քնքշությունը, հոգատարությունն ու ժամանակը: Շռայլ եղեք ամեն ինչում:

3. Ճիշտ սիրել կնոջը, նշանակում է՝ ՆՐԱ հոգեվիճակին ուշադրություն դարձնել:

Դուք պետք է իմանաք, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ապրում են զգացմունքերով, եւ ոչ միշտ՝ տրամաբանությամբ ու ողջամտությամբ: Չեմ ուզում ասել, որ ողջամությունը հեռու է նրանցից: Բայց, այնուամենայնիվ, կնոջ բնույթը զգայական է:

Եվ տղամարդու խնդիրն է օգնել կնոջը, որպեսզի նա գլուխ հանի իր զգացմունքներից: Կարեւոր է, թե ինչպես եք դուք վարվում, երբ կինը կորցնում է վերահսկողությունը իր զգացմունքների նկատմամբ: Առաջինը՝ պետք է իմանալ սեփական կնոջ թույլ եւ խոցելի կողմերը, ոչ թե նրան ավելի ցավոտ վիրավորելու, այլ նրան պաշտպանելու համար:

Ցանկալի է, որ դուք նման պահեր թույլ չտաք, երբ կինը դուրս է գալիս ափերից: Իմացեք, որ կինը ձեզ չի ցանկանում վիրավորել եւ չի ուզում ձեզ ցավ պատճառել: Կինը զայրանում է միայն նրա համար, երբ ցավ է զգում եւ, ինչպես էգ առյուծ, սկսում ինքն իրեն պաշտպանել իր իսկ ցավից:

Ուժեղ զգացմունքները, որպես կանոն, վախեցնում են ձեզ, ինչպես նաեւ կանացի լռությունը: Երբ կինը լռում է, դա մի բան է նշանակում. նա ցանկանում է ձեզ պաշտպանել իր ներքին եռացող վիճակից:

Ուժեղ տղամարդը նա է, ով չի վախենում կանացի զգացմունքներից: Մի կողմից նա կարող է դիմակայել դրանց՝ չպատասխանելով կոպտությամբ,  մյուս կողմից՝ թույլ չտալ նրան իրեն վիրավորել, նվաստացնել: Տղամարդը չպետք է վախենա կանացի զգացմունքներից, դրանց պարզապես պետք է հանգիստ ու սիրով վերաբերվել:

 

ԱՎԵԼԻՆ