Բրազիլիայում ողջ-ողջ հուղարկավորված կինը 11 օր փորձել է դուրս գալ դագաղից (տեսանյութ)

Բրազիլիայի հիվանդանոցներից մեկում գտնվող 37-ամյա Ռոզանգելա Ալմեյդա դուշ Սանտոսը սեպտիկ շոկ է տարել, որից հետո բժիշկները նրան մահացած են ճանաչել:
Life.ru-ի հաղորդմամբ՝ նրան հուղարկավորել են նույն օրը Ռիաշան դաս Նևիս բնակավայրի մոտ գտնվող գերեզմանատանը:
Պարզվել է, որ բժիշկները սխալվել են նրան մահացած ճանաչելիս, և կնոջը ողջ-ողջ են հուղարկավորել: Նա 11 ողջ է եղել դագաղում և այդ ողջ ընթացքում փորձել է ինքնուրույն դուրս գալ այնտեղից:
Ինչպես նշում է Daily Star-ը, տեղի սնահավատ բնակիչները կանացի ճչոցներ են լսել օրեր շարունակ, սակայն փորձել են հնարավորինս շուտ անցնել գերեզմանատան կողքով՝ վախենալով մահացածներից: 11 օր անց կնոջ հարազատներն ինքնուրույն փորել և դուրս են բերել դագաղը, արտաշիրիմել են նրա մարմինը, սակայն արդեն ուշ է եղել: Նրա ձեռքերն ու ոտքերն այդ պահին կապտուկներով պատված և արյունոտ են եղել, իսկ դագաղի կափարիչի ներսի կողմից կոտրված եղունգներ են գտել:

Կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: Կնոջ քույրը նշել է, որ ընտանիքը մտադիր չէ մեղադրել բժիշկներին կատարվածի համար:
https://youtu.be/GVHkGiM1tsw

ԱՎԵԼԻՆ