Ավստրալիայում կինը Վալենտինի օրն ամուսնուն նվիրել է իր երիկամը

Ավստրալիայում կինը Վալենտինի օրն ամուսնուն նվիրել է իր երիկամը

22:15 14 Փտր, 2018

Ավստրալիայի բնակիչ Դևիդ Սանտամարիան Սուրբ Վալենտինի օրը յուրահատուկ նվեր է ստացել իր կնոջից. վերջինս երիկամ է նվիրել նրան։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2005 թվականին Սանտամարիայի մոտ հազվադեպ հիվանդություն է ախտորոշվել՝ IgA-նեֆրիտ: Անցած տարվա մարտին բժիշկները նախազգուշացրել են տղամարդուն, որ նրա երիկամային անբավարարությունը հասել է այն փուլին, որի ժամանակ պահանջվում է կամ երիկամի փոխպատվաստում, կամ դիալիզ:
Նշվում է, որ տղամարդու 40 տարվա կինը որոշել է օգնել նրան: Ինը ամիս շարունակ անալիզներ հանձնելուց հետո վիրահատությունը հաստատվել է: Փետրվարի 13-ին կնոջ երիկամներից մեկը հանվել և 20 րոպե անց փոխպատվաստվել է Դևիդին:
Տղամարդու խոսքով՝ իր համար բարդ է պատասխան նվեր ընտրել, սակայն նա հույս ունի ապաքինվելուց հետո արտերկիր մեկնել իր կնոջ հետ:

«Նա միշտ ցանկացել է տեսնել Կանադայի Ժայռոտ լեռները: Այժմ սա տարբերակ է»,-ասել է տղամարդը:

 

 

loading...