Գերմանիան ցանկանում է իր տարածքում ՆԱՏՕ-ի նոր վարչությունը տեղակայել

Գերմանիան ցանկանում է իր տարածքում ՆԱՏՕ-ի նոր վարչությունը տեղակայել

21:45 14 Փտր, 2018

ՆԱՏՕ-ի արդիականացման եւ վերակազմավորման ընթացքում նախատեսվում է նոր վարչություն ստեղծել, որը պատասխանատու կլինի զորքերի եւ սպառազինությունների արագ փոխադրման համար: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում փետրվարի 14-ին կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է այս վարչության գլխամասային գրասենյակը Գերմանիայում տեղակայելու մասին, հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով՝ տեղակայման համար Գերմանիան հարմար է աշխարհագրական դիրքով՝ «Եվրոպայի սրտում» է, ինչպես նաեւ բեռնափոխադրման ոլորտում փորձ ունի:

Ճգնաժամի դեպքում դաշինքը պետք է զորքերի արագ տեղափոխման հնարավորություն ունենա, ընդգծել է ֆոն դե Լյայենը:

Ըստ լրատվամիջոցների՝ ՆԱՏՕ-ի գլխամասային գրասենյակի տեղակայման համար այլ թեկնածուներ չկան: Ըստ տվյալների՝ նոր գրասենյակը կարող է Քյոլն-Բոնն շրջանում տեղակայվել, որտեղ Գերմանիայի զինված ուժերի վարչությունն է գտնվում կամ երկրի հարավում՝ Ուլմում:

loading...