Կանանց սիրախաղի խորամանկությունները

Կանանց սիրախաղի խորամանկությունները

21:30 14 Փտր, 2018

Ի՞նչ անել, եթե քեզ դուր է եկել որեւէ տղամարդ եւ չգիտես՝ ինչպես նրան ցույց տալ դա: Նա  առաջին քայլը չի անում, բայց դու զգում ես, որ հետաքրքի՞ր ես նրան: Ստանձնիր նախաձեռնությունը: 

1. Այցեքարտ

Այո, այդ քայլն առաջին հայացքից պարզունակ է թվում, բայց սխալվում ես: Հանդիպմանը, ինչ ձեւաչափով էլ այն ընթանա, տղամարդուն քո այցեքարտը տուր անձնական տվյալներով: Եթե նա հետաքրքրված է երկրորդ անգամ հանդիպել, անպայման կկապվի քեզ հետ: Նույն հնարքը գործում է նաեւ անծանոթների հետ. գնա ուղիղ դեպի  «նպատակը» եւ նրան այցեքարտ հանձնիր քո տվյալներով: Հետաքրքրասիրությունը նրան կդրդի արդեն մի քանի օրից զանգել քեզ (կամ էլ մի քանի ժամից):

2. Գրքեր

Գրականությունը հրաշալի առիթ է զրույց սկսելու, նույնիսկ եթե առաջին անգամ ես տեսնում տղամարդուն: Հետաքրքրվիր, թե ինչ է կարդում, եւ կարեւոր չէ` ծանոթ ես այդ հեղինակի ստեղծագործությանը, թե ոչ: Հետաքրքրվիր, թե դա ինչ ժանր է եւ թե ինչու է նրան հենց այդ գործը գրավել, իսկ հետո կարող ես պատմել քո նախընտրությունների մասին: Եթե նման նախընտրություններ չկան (ոչ բոլոր մարդիկ են հետաքրքրվում ընթերցանությամբ), կարող ես հիշատակել այլ հոբբիներ, որոնք, քո կարծիքով, կարող են հետաքրքրել զրուցակցին: 

Երբ զրույցն անցնի վերացական թեմաների, կարող ես վստահ լինել. նա արդեն կուլ է տվել խայծը: 

3. Ընկնելը

Դա եւս առաջին հայացքից բավականին պարզունակ բան է, բայց պատերազմում բոլոր մեթոդներն էլ գործածելի են:  Տղամարդիկ հաճախ մոռանում են մեր փոքրիկ խորամանկությունների մասին եւ նրանց մեծամասնության համար դժվար է պատկերացնել, թե ինչ պլաններ եւ ռազմավարություն են հասունանում մեր գլխում:  

Սայթաքիր, ոտքդ ոլորիր, կրունկդ ջարդիր, ոտքդ անզգուշորեն դիր քարին, արա ցանկացած բան, բայց հպվիր նրան: Դիպչիր ձեռքին կամ էլ հենվիր կրծքին, կարեւոր չէ: Եվ մի շփոթվիր, գործի դիր հմայքդ ծիծաղի, հայացքի տեսքով, շտկիր գզգզված մազերդ: Հմայիր, եւ նրան կթվա, թե դու քնքուշ եւ անպաշտպան ես, իսկ ինքն ուժեղ փրկիչ է, որն անհրաժեշտ պահին իր ուսն է դեմ տվել: Կարող ես վստահ լինել՝ քո կերպարը կտպվի նրա հիշողության մեջ, եւ սուրճ խմելու հրավերն իրեն սպասել չի տա: 

4. Շատ ընդհանուր բան

Հրաշալի խորամանկություն է, որը երիտասարդ տղամարդուն կստիպի մտածել, որ ձեր միջեւ իրականում շատ ընդհանուր բան կա: Իմիջիայլոց բռնիր նրա ձեռքը, թեքվիր ականջին եւ դավադիր հնչերանգով ասա, օրինակ, էսպիսի բան. «Դու է՞լ ես ինձ նման ատում երկուշաբթիները», կամ էլ ուրիշ մի բան, որ շատերը չեն սիրում: Կամ նա կհամաձայնի, կամ` ոչ, բայց դա արդեն կարեւոր չէ. ձեր միջեւ մտերիմ շփում է տեղի ունեցել եւ զրույցի թեմա է ի հայտ եկել, ինչն արդեն հաջողություն է: 

5. Երաժշտությունը

Եթե քեզ հետաքրքրած «օբյեկտը» հանրային տրանսպորտում հանդիպած տղա է, որը կենտրոնացած նայում է պատուհանին եւ ականջակալներով երաժշտություն է լսում, հոգ չէ: Քաջություն հավաքիր եւ մոտեցիր: Դիպչիր նրա ուսին, ժպտա, ստիպիր ուշադրություն դարձնել քեզ եւ հարցրու, թե ինչ է լսում: Դա կարող է շփոթեցնել նրան, բայց քո համարձակությունը հավանաբար դուր կգա նրան եւ կհետաքրքրի: 

6. Սնունդը 

Սնունդը հրաշալի առիթ է ծանոթանալու եւ ավելի լավ ճանաչելու այն մարդուն, որով վաղուց հետաքրքրվում ես: Ձեւացրու, թե բոլորովին չես կողմնորոշվում այն տարածքում, որտեղ այդ պահին գտնվում ես եւ նրան խնդրիր խորհուրդ տալ, թե որտեղ է հնարավոր համեղ ուտել:  

Եթե նա սկսի երկար-բարակ բացատրել եւ թվարկել հաստատությունները, խոսքի կեսից թեւքը քաշիր եւ առաջարկիր միասին գնալ ուտելու: Եթե նա համաձայնի, անմիջապես գործի դիր հմայքդ: Բայց թույլ մի տուր քո փոխարեն վճարել, դա լրիվ ավելորդ կլինի: 

7. Ճակատին

Եթե քեզ դուր է եկել փողոցում կամ տրանսպորտում հանդիպած տղան, մոտեցիր եւ ասա. «Ողջույն, ինչպե՞ս ես: Դու շատ սիրուն ես, արդեն մոտ ութ րոպե է՝ նայում եմ քեզ»: Նա այնքան կապշի նման ուշադրությունից, որ կարող է մի որոշ ժամանակով զրկվել խոսելու կարողությունից, բայց բնազդները նրան արագ ուշքի կբերեն: Ժպտա եւ առաջարկիր սուրճ խմել, հավատա՝ նա չի հրաժարվի: 

loading...