Առողջ ու կատարյալ ինտիմ կյանքի 6 կարևոր բաղադրիչները

Առողջ ու կատարյալ ինտիմ կյանքի 6 կարևոր բաղադրիչները

21:00 14 Փտր, 2018

Առաջին հայացքից բոլորիս թվում է, թե այս հարցում ամեն ինչ շատ հեշտ է: Սակայն իրականում պարզվում է, որ ոչ բոլոր կանոնավոր սեռական  կյանքով ապրող զուգընկերների մոտ է համատեղ սեռական կյանքի ընթացքում առկա  ներքոթվարկյալ բոլոր բաղադրիչները: Այդ բաղադրիչներն են.

1. Երկու  զուգընկերներն էլ պետք է հավասարապես գոհ  լինեն իրենց համատեղ սեռական կյանքից:

2. Զուգընկերներից և ոչ մեկը  չպետք է զգա, որ նա  ստիպված է անում  ինչ — որ բան, որը իրականում չի  ցանկանում անել:

3. Կարող է ցանկացած  ժամանակ ասել «ոչ»  եթե այդ պահին սեքս չի ուզում:

4.  Կողմերի միջև պետք է լինի  փոխադարձ հարգանք ինտիմ հարաբերություններից  և առաջ և հետո:

5. Սեռական հարաբերությունները որևէ կերպ չպետք է ազդեն  զուգընկերների ինքնագնահատականին:

6. Կողմերը չպետք է  վախենան միմիանց հետ կիսվել  նախկին սեռական փորձի մասին և չպետք է  ամաչեն  քննարկել համատեղ  սեռական կյանքը:

Վերջին կետը, հատկապես մեզ համար, իհարկե, վիճելի է: Եվրոպական երկրներում, ազատ սիրո և սեռական կյանքի պայմաններում, իհարկե դա գործում է, սակայն մեր երկրներում կանայք վստահ են, որ այդ հանգամանքը պետք է հնարավորինս գաղտնի պահվի:

Սակայն սեքսոլոգներն ու  հոգեբաններ պնդում են, որ այսպես ասված պահարաններում նախկին  «սեքսի կմախքներ» — ի առկայությունը առաջացնում է սեռական հատուկ անհանգստություն, որն էլ իր հերթին հանգեցնում է լարվածության:Ուստի այդպիսի սեռական կյանքը քիչ հավանական է, որ կարող է կոչվել առողջ սեռական հարաբերություններ, գրում է med2.ru-ն:

loading...