Բուսական թեյերը պարունակում են վտանգավոր տոքսիններ. գիտնականներ

Բուսական թեյերը պարունակում են վտանգավոր տոքսիններ. գիտնականներ

20:45 14 Փտր, 2018

Գիտնականները պարզել են, որ բուսական թեյերի մեջ պարունակվում են բուսական տոքսիններ, որոնք կարող են խիստ վնասակար լինել առողջության համար, ուստի մասնագետները հորդորում են արտադրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ բույսերի աճեցմանը, խնամքին ու դրանց մշակմանը:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեյի որոշ տեսակներում պարունակվող տեքսինների մակարդակն այնքան բարձր է, որ դրանք կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար: Գիտնականներն ուսումնասիրել են թեյերի 13 տեսակ և արդյունքում վտանգավոր նյութեր հայտնաբերել դրանցից կեսում: Մասնագետներն ընդգծում են, որ թույներն առաջին հերթին պարունակվում են այդ բույսերի միջև աճող մոլախոտերի մեջ: Ընդ որում՝ ենթադրվում է, որ դրանց անգամ փոքր քանակությունը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը:

loading...