Տղամարդը սպանել է իր հղի սիրուհուն՝ վախենալով իր հղի կնոջից

Տղամարդը սպանել է իր հղի սիրուհուն՝ վախենալով իր հղի կնոջից

18:59 14 Փտր, 2018

Ուֆայում հղի կնոջ սպանության համար կասկածվող ձերբակալված տղամարդը խոստովանել է քննիչներին, որ արել է դա՝ վախենալով, որ իր հղի կինը կիմանա իր սիրային կապի մասին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է աղբյուրը քաղաքի իրավապահ մարմիններում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փետրվարի ութին ոստիկանությունը Ֆեդորովկա գյուղի մոտակայքում գտնվող անտառում դանակային վնասվածքով հղի կնոջ դի է հայտնաբերել: Նույն օրը հանցագործության կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա տղամարդը:
Նշվում է, որ հղի կնոջ անհետանալու մասին իրավապահ մարմիններն իմացել են դեկտեմբերի 9-ից, երբ նրա բարեկամները դիմել են ոստիկանություն: Որոնումները տևել են մոտ երկու ամիս:
Ենթադրվում է, որ սպանված կինը հղիության 24-րդ շաբաթում էր:

loading...