Գագիկ Ծառուկյանը՝ «Տարվա մարդ» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը՝ «Տարվա մարդ» (տեսանյութ)

16:38 14 Փտր, 2018

Փետրվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականի ընթացքում տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ համապատասխանաբար մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:

Եթե մրցանակաբաշխությանը ներկայացված մյուս անվանակարագրերի հաղթողներին որոշելու համար հարցումներն անցկացվել են հեռախոսազանգերի միջոցով, ապա «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողին պարզելու համար ընտրվել է նաև հարցման դեմ առ դեմ տարբերակը։

Հայաստանյան մարզերում արված մեր հարցումներին ի պատասխան՝ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը «Տարվա մարդ» մարդ ճանաչեց Գագիկ Ծառուկյանին:

Հարցման արդյունքներով՝ «Տարվա մարդ» անվանակարգում հաղթող է ճանաչվել քաղաքական գործիչ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին։

Հարցվողների մեծամասնությունը «Տարվա մարդ» անվանակարգում նշել է հենց նրա անունը՝ շեշտելով, որ հենց պարոն Ծառուկյանն է, ով երբեք չի հեռացել շարքային քաղաքացուց և մշտապես ապացուցել է՝ ամուր կանգնած է ժողովրդի կողքին:

Մրցանակը ստացավ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

Նյութի աղբյուրը՝ lurer.com

 

loading...