Կանխատեսվում է մոտալուտ համաշխարհային աղետ

Կանխատեսվում է մոտալուտ համաշխարհային աղետ

15:34 14 Փտր, 2018

Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են‚ որ դարավերջին խոշոր միջադեպ տեղի կունենան աշխարհի բոլոր ափամերձ քաղաքներում: Դրանք տեղի կունենան ծովի մակարդակի՝ ավելի քան կես մետրով բարձրացման պատճառով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում:

Մասնագետները վերլուծել են արբանյակների տվյալները‚ որոնք ստացել են վերջին 25 տարվա ընթացքում‚ որպեսզի կլիմայական մոդելներ ստեղծեն‚ որոնք կանխագուշակում են ծովի մակարդակի բարձրացում: Պարզվել է‚ որ 1993 թվականից ի վեր Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումն արագանում է տարեկան 0.084 միլիմետրով: Հաշվի առնելով‚ որ միջին աճը տարվա ընթացքում այս ժամանակաշրջանում գնահատվում է 2.9 միլիմետր տարեկան‚ 2005-ից մինչև 2100 թվականը օվկիանոսը բարձրանում է 65 սանտիմետրով:

Ջրհեղեղների պատճառը‚ որոնք կհարվածեն Հարավային Ֆլորիդային‚ Բանգլադեշին‚ Շանհային և Վաշինգտոնի մասերին‚ փորձագետներն անվանում են աղետալի հալքերը Գրենլանդիայում և Անտարկտիդայում գլոբալ տաքացման պատճառով:

loading...