Այս տարվա իմ երգի ասելիքն այն է, որ անկախ դժվարություններից միշտ պետք է ոտքի կանգնել և քայլել առաջ. Գևորգ Հարությունյան

Այս տարվա իմ երգի ասելիքն այն է, որ անկախ դժվարություններից միշտ պետք է ոտքի կանգնել և քայլել առաջ. Գևորգ Հարությունյան

14:30 14 Փտր, 2018

««Դեպի Եվրատեսիլ» մրցույթին որոշել ենք մասնակցել մեր երկրպագուների շնորհիվ: Տեսնելով նրանց մեկնաբանությունները և ոգևորությունը հետաքրքրվեցինք մրցույթի կանոններով և տեսանք, որ այն բավականին ձռնտու է մեզ համար, քանի որ հնարավորություն է տալիս ներկայացնել մեր սեփական երգը` մեր  կողմից գրված»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Nemra» խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը:

Նա հավելեց, որ երգի ընտրությունը կատարվել է իրենց երգացանկից: Նրանք ընտրել են երգը հիմնվելով մրցույթի կանոնների վրա, ըստ այդ կանոնների` երգը պետք է ունենա կոնկրետ տևողություն և չպետք է գերազանցի 3 րոպեն:

Թե ինչի մասին է երգը, Վանն ասաց. «Երգը կոչվում է «Ես ստախոս եմ»: Այն ամենաանկեղծ մարդու մասին է, քանի որ միայն անկեղծ մարդը կարող է ասել, որ ինքը ստախոս է»:

Գևորգ Հարությունյանի խոսքով, ի տարբերություն ֆորմատային խնդիրների  ինքը միշտ հետևել և հետաքրքրվել է մրցույթով.«Ես միշտ ինձ պատեկրացրել եմ այդ բեմում: Ես մի քանի գաղափարներ ու պատկերացումներ ունեմ, որոնք կցանկանայի իրականացնել այնտեղ»:

Հիշեցնենք, որ Գևորգը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցել է նաև նախորդ տարի, բայց իր  խոսքով` այս տարի ավելի ոգևորված է մասնակցում մրցույթին:

«Այս տարվա իմ երգի ասելիքն այն է, որ անկախ դժվարություններից միշտ պետք է ոտքի կանգնել և քայլել առաջ»,- մեկնաբանեց նա:

Նախագծում ունեցած ֆավորիտների մասին մասնակիցները նախընտրեցին չխոսել:

«Մրցույթը հետաքրքիր է հենց իր անկանխատեսելի լինելու շնորհիվ»,-ասաց Գևորգը և հավելեց, որ մրցույթում ամենակարևորը կենդանի կատարումն ու բեմադրությունն են:

Վան Եղիազարյանի խոսքով էլ մասնակիցների կատարումները բեմի վրա տեսնելուց հետո միայն կկարողանան կարծիք կազմել և խոսել այդ մասին:

Թե ինչն է կարևոր երգչի համար «Եվրատեսիլյան բեմում», «Nemra» խմբի բասս կիթառահար Վասպուր Եղիազարյանը պատասխանեց, որ ամենկարևորը մասնակցի խարիզման է. «Արտիստը կարող է դուրս գալ բեմ, կանգնած երգել ամբողջ երգը, և իր խարիզմայի շնորհիվ կարող է մեծ էներգա հաղորդել հանդիսատեսին»:

Այն հարցին, որ չնայած մասնակիցները ներկայացնում են տարբեր ժանրեր և դրանով հանդերձ ինչպես են գնահատում միմյանց որպես մրցակիցներ, Վան Եղիազարյանն ասաց, որ ինքը շատ է հավանում Գևորգի երգը.«Ես մեկ անգամ եթերում ասել եմ, որ Գևորգի երգը հզոր երգ է»:

Image may contain: 4 people, people smiling

Իսկ Գևորգ Հարությունյանի կարծիքով, «Nemra»-ն այն ժամանակակից խմբերից է, որը նոր շունչ է տալիս մեր հայկական իրականությանը:

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հայաստանյան փուլերը կսկսվեն  փետրվարի 19-ից: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա փետրվարի 19-ին, երկրորդ կիսաեզրափակիչ փուլը` փետրվարի 22-ին, իսկ նախագծի եզրափակիչ փուլը արդեն տեղի կունենա փետրվարի 25-ին:

1Lur.am

loading...